Ուրիշի նամակը կամ Բարև Սեպտեմբեր - страница 2

Шрифт
Интервал


Մենք երբեք նախապես չենք կարող իմանալ, որ մեզ շրջապատող մարդկանցից որևէ մեկին այսօր տեսնում ենք վերջին անգամ, այլապես գուցե ավելի բարի, ավելի ներող ու հոգատար լինեինք նրանց նկատմամբ: Գուցե դա կարելի է անել, երբ նա դեռ ողջ է, որովհետև չգիտես ինչ կլինի վաղը: Ու ցավոք, մահացածից ներում խնդրելը կամ ներելը այլևս ոչ մեկին պետք չէ:

Հիմա վերադառնամ սեպտեմբերյան առավոտին, երբ գտա նամակը: Առաջին տողերը միանգամից գրավեցին ուշադրությունս, որովհետև նամակի հասցեատիրոջը ճանաչում էի: Մտերիմ չէի, գիտեի միայն անունը, որը չեմ կարող հայտնել` նամակի բովանդակությունն իմանալուց հետո: Նա էլ ինձ հետ միասին սովորում էր նույն ակադեմիայում: Իրար չէինք էլ բարևում: Ինձ հետաքրքիր էր, ո՞ վ էր նամակը ուղարկել, որովհետև այն կարդալիս` ինձ համար զարմանալի մի բացահայտում եղավ: Այս փողոցով երևի մոտ երեսուն րոպե առաջ անցել է մեր տարեց փոստատարը, հավանաբար մի այլ նամակ հանելով` պատահմամբ այս մեկը աննկատ գցել էր գետնին, չիմանալով, թե իր այս անզգուշությունը ինչ հետևանքներ կարող էր ունենալ: Նստեցի մեր փողոցից երկու փողոց այն կողմ գտնվող այգում: Սկսեցի կարդալ.


«Բարև, որդիս: Քեզ գրում է քո մայրը, այն մայրը, ով թողեց քեզ քսաներկու տարի առաջ: Գուցե մենք այս տարիների ընթացքում ինչ-որ տեղ բախվել ենք իրար, դուրս եկել դեմ հանդիման, բայց ես չէի կարող ճանաչել քեզ: Ես չգիտեմ՝ ինչպիսի՞ ն ես դու… Իմացել եմ անունդ, հասցեդ, գիտեմ, որ ապրում ես քեզ որդեգրած ընտանիքի հետ, գիտեմ՝ գիտես, որ նրանք քո կենսաբանական ծնողները չեն: Չգիտեմ, երբևէ մտածե՞ լ ես իմ մասին, բայց ես ապրածս տարիների ընթացքում ոչ մի վայրկյան չեմ դադարել մտածել քո մասին…»:

Конец ознакомительного фрагмента.