Կաշառակերությունը այս պետության մեջ համակարգ է կամ նեգատիվ նկարի տակ։
Հրաժարվում եմ այն պետության քաղաքացիությունից, որտեղ կաշառքի անվան տակ ձերբակալվածիս «Կալանքը գրավով փոխարինելու մասին» որոշման մեջ շեշտում են, որ գործիս նախադեպերն են Գազերովսկու, Մյուլլերի, Դոլգովայի գործերը և պատճառաբանում, որ գրավը կիրառելու դեպքում կարող եմ փախչել երկրից։
27
Արդարադատությունը սադիստական մաֆիայի մենա-շնորհն է` ընդդեմ Ֆեմիդայի։
300$ կաշառքի չնայող ՀՀ-ում, եթե 300$-ի համար փախչող-ներ լինեին, ՀՀ-ն վաղուց դատարկ կլիներ և ղարաբաղյան կլանը իր պուլտով քաղաքական ու թուրքական հալածանքների չէր ենթարկի նույնիսկ հայագետիս` թուրք որակելով։ 30 տարի հայ կրթող հայագետս գիտակցաբար եմ հայտարարում, որ ամեն ազգից եմ, բացի հայից։
Հրաժարվում եմ քաղաքացիությունից այն պետության, որտեղ եզակի հրաշամանուկ, 7 գրքերի հեղինակ որդուս զրկել են մորից, դպրոցից և նետել փողոց, երբ շներն անգամ տեղավորվում են շնանոցներում։ Քարապետության նախա-գահին 17 անգամ գրվել է այդ մասին, բայց վերջինս ցավից հաճույք է ստացել և թքած է ունեցել։
Հրաժարվում եմ քաղաքացիությունից այն պետության, որի հացը նարկոպոռնոգժաբանտում չեմ ուտում արդեն 1 տարի, որ արժանապատիվ հայերն ուտեն։
Հրաժարվում եմ քաղաքացիությունից այն պետության, որտեղ քաղաքական պատվերը վերածվում է կաշառքի,3000$ փաստաբանն է վերցնում և անցնում բռնա-մաֆիայի կողմը։
Հրաժարվում եմ քաղաքացիությունից այն քար-հոգի, քար-սիրտ քարապետությունից, որտեղ հարևան պետության նախագահի նկարը դնում են սև սգերիզ շրջանակում, իսկ երբ անբարոյական եմ կոչում երևույթը, գաղափարական «ազգա-յին պատվախնդիր կին մտավորականիս ազգանունով «Միասին», «Կաշառակերներ» կարգախոսներով և փակցնում ամբողջ քաղաքում ֆոտոակցիա կազմակերպում։ Այս հայ կոչված ցեղը չգիտեմ երբ է իջել ծառից և որ ծառից է նրա մաղը կախված մնացել, որ ուղեղի մաղով է ջրում մտքի փոշին։
Հրաժարվում եմ այս պետության քաղաքացիությունից, որի բանտում 1 տարի ապրելու համար կորցրել եմ ամեն ինչ և վերածվել ընչազուրկի և այժմ ծախելու ոչինչ չունենալով, սովամահության ենք ենթարկվում, ես` բանտում, որդիս` փողոցում։
28
Հրաժարվում եմ այն պետություն կոչվածի քաղաքացիու-թյունից, որի նախագահական ընտրությունները ամբողջովին կաշառքով ձայն գնելու զոռբայությունով լեգիտիմ խաղալու շոու էր։
Հրաժարվում եմ այն երկրի քաղաքացիությունից, որի բանասեր նախագահը 30 տարի բանասեր կրթած կին մտավորականին ուղարկում է հայաբանտ` ղարաբաղցի և տավուշցի հարազատ երեխաներին կերած մարդակեր կանանց հետ պատժվելու, ուղղելու, դաստիարակելու, այսինքն` տրաֆի-կինգի ենթարկելու, մարդակերների սովորեցնելու։