ՆԱՄԱԿՆԵՐ ԲԱՆՏԻՑ - страница 3

Шрифт
Интервал


ն 

ոստիկանական

պետություն

է

,

ազգային

ոգին

փշրելով՞

եք

ղարաբաղյան

խնդիր

լուծելու։

Ո՞վ

է

լուծելու

`

դու՞ք

,

Սարգսյան։

Սարգսյան-Ալիև հանդիպումների արդյունքում երկու կողմերից հայտնի է բանակցությունների արդյունքի միայն ձեզ վերաբերող մասը.ամբողջը հայտնի է միայն երրորդ կողմին։ Այստեղ է, որ ճահճում հայտնված իշխանությունը պարտավոր էր ապավինել ազգային մտածողության բանաձևին ` ազգային հավաքական մտքին:Ինքներդ ձեզ համարեցիք գլոբալ մտածող գործիչներ։

Փողն ու փառքը այս պարագայում ուղեղի մորմոք է, որի հետևանքը կարող է լինել թալանված ու խելագարված ինքնակալ անհատների շրջմոլիկությունը գերքաղաքական ռեալիզմի դոկտրինի ներքո։ Ժամանակներն են այնպիսին, որ հաճախ կարելի է գործիչից գործիք ստանալ և գործիքից գործիչ։ Չգիտեմ, ով ինչ է ասում, ինչու է ամեն ինչ արվում

8

երկարաձգելու ղարաբաղյան խնդրի լուծումը։ Ես վստահ եմ, որ Ղարաբաղի հարցը լուծված է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա։ Միթե՞դա չէ վկայում Ստամբուլում ստորագրված եվրոպական անվտանգու-թյան խարտիան, որտեղ հստակորեն նշվում է, որ նման հակամարտությունները պետք է լուծվեն տարածքային ամբող-ջականության սկզբունքի հիման վրա և Հայաստանը դրել է իր ստոր գրություն-դատավճիռը։Բաց գիրկ եք փնտրում նետվելու համար և կարևոր չէ Իրանը կլինի թե Ռուսաստանը։ Որոշ միամիտ «դեռահասներ» համոզում են հանրությանը,թե Ռուսաստանը կովկասում ունի իր Իսրայելը և ստրատեգիական դաշնակիցը և դա Հայաստանն է։ ԱՄՆ-ը պաշտպանում է Իսրայելի ստրատեգիական շահերը' այդ նպատակով օգտա-գործելով իր վետո հակաիսրայելական բանաձևները տապա-լելու համար, իսկ Ռուսաստանը կպաշտպանի Հայաստանի շահերը միջազգային ատյաններում։ Ռուսաստանը շահա-գրգռված չէ ղարաբաղյան հակամարտության լուծումով, դա չի համապատասխանում նրա շահերին Ռուսական ապակողմնո-րոշողի դերն էլ լավ չեն պատկերացնում, այլապես որտեղից է գալիս այդ հույս- լավատեսության մանկական «կարմրուկ» հիվանդությունը։

Ես որպես այս հողի վրա ծնված ու ապրող քաղաքացի, կոչ եմ անում իշխանությունը զավթած, օտարի ձեռքին գոր-ծիք,յուրայինների գլխին կրակ դարձած իշխանություններին, հեռացե'ք, ձեր սևգործը արել եք, այլևս պետք չէ ժամանակ շահել, ձգձգել։ Դուք նվաճել եք անապատի ինքնակալների ձեր տիտղոսները, բորոտությունը դարձել է ազգային չարիք։

Դուք ձեր ազգն ու ժողովրդին թերագնահատելով, մեկու-սացնելով, ջուր եք լցրել օտարի ջրաղացին։ Տասամյա տղաս պատրաստ է բաց բանավեճ սկսվել ՀՀ նախագահի, Արտգործ-նախարարի հետ, բացել ժողովրդի,ինչու ոչ, նաև ազգային նավը դեպի բերմունդյան եռանկյունի տանող նավավարների աչքերը։