Հնարավորություն տվեք ապացուցել։ Տղաս կմրցի ձեր 1000 դիպլոմավորի հետ և նա նրանց անգրագետի դիպլոմ կտա, բայց պայմանով, որ դուք նրան տաք համապատասխան դիպլոմ։ Ի՜նչ հաճույքով նա կայրի կոռումպացված, անգրագետ երկրի դիպլոմը, ինչ հաճույքով։ Պարոն Սարգսյան, հեռուստաբանավեճ
է
պահանջում
տղաս։
Ոչինչ
,
որ
երկուսդ
էլ
վախենալով
կգնաք
,
նա
կյանքից
զրկվելու
վախով
,
դուք
' `
արդարություն
ու
դատավճիռ
լսելու։
Հայաստան աշխարհը ձեր նախընտրած երաժշտության տակ երգում է իր կարապի երգը։ Գուցե նախագահի աթոռը քաղցր է, բայց անկեղծ ասած, շաքարախտը ծանր հիվանդություն է։
Պարոն Ս. Սարգսյան, գալիք սերունդների անունից եմ պա-հանջում, հեռացե'ք։
Ներկաներդ հասնելու և վերարտադրվելու ճանապարհ չունեք։ Փրկեք ՄԵԶ ՁԵԶԱՆԻՑ։ Խղճացեք սերունդներին։
13
Կրկին լռություն էր…
Ֆեմիդան ևս մի նամակ գրեց.
Հայաստանի Հանրապետության նախագահ Ս. Սարգսյանին
Պատճեն-Տավուշի մարզպետ Ա. Ղուլարյանին
Հայաստանի բոլոր
Կառույցներին, պատգամավորներին, բոլոր
Կուսակցություններին,լրատվամիջոցներին
Մարդակերների կղզին լքելու պահին /Փախուստ բռնա-պետությունից, կոռուպցիայից, անբարոյականությունից, ան-գրագիտությունից, բարոյալքումից, սուտ ու կեղծ արժեքնե-րից/։
Փախուստ ՀՀ Տավուշի մարզից դեպի «Տավուշի մարզի Իջևան քաղաքը կերած» Ալիևի երկիր։
Ուզում էի ապրել իմ ծննդավայր Իջևանում, բայց քանի որ Ալիևը կերել է այն, գնում եմ այնտեղ, որ ապրեմ «Իջևանում»։
Նոր ՄԻԱՍԻՆ շարժում ստեղծելու ժամանակն է։ Ֆեմիդան Ալիևի հետ ՄԻԱՍԻՆ կպայքարի անբարոյականության դեմ։ Երկիրը դատարկված, ազգ խաղացող, իրականում ամբոխա-վարների կղզի Հայաստանը չարիքի որջ է և մի այլ չարիքի ճանապարհ։
Անտուն «կոռումպացված», հայուհիս գնում եմ Ադրբեջանի միակ «կոռումպացված» նախագահի մոտ, որպեսզի ՄԻԱՍԻՆ,
ի
լուր
աշխարհի
արդար
դատարանների
,
ապացուցենք
մեր
անմեղությունը
և
ՀՀ
ՍՊԸ
–
ից
բարոյական
վնասի
հատուցում
պահանջենք։
ՀՀ-ից տանում եմ ինձ հետ համամիտ 12000 կողմնա-կիցներիս դատապարտող ստորագրությունները, Տավուշի մարզի «հրեշտակների» հանցամատյանը, Ալիևի սևով երիզ-ված «թաղման» նկարները և նրա նկարի տակ իմ ազգանվան և կոռումպացված ութանկյուն զրպարտագրերը։
14
ՀՀ
նախագահը
դեմ
է
արդարությանը
,
բարոյականությանը
,
արժանապատվությանը
և
«
միակների
»
հետ
«
միասին
»
պայքա
–
րում
է
կոռուպցիա
իրականացնողներին
խոչընդոտողների
դեմ։
Անբարոյական իշխանությունների նետը սրտիս` հեռանում եմ և քաղաքական ապաստան խնդրում Ադրբեջանից։
Հայաստանի Հանրապետության միակ նախագահ. Ձեր ոչ ՄԻԱԿ փեսայի, ՄԻԱԿ իջևանցի օգնականի, Տավուշի ՄԻԱԿ և անփոխարինելի իշխանությունների հետ ՄԻԱՍԻՆ ստեղծված «ՄԻԱԿՆԵՐԻԴ» «ՄԻԱՍԻՆ» շարժումը, որի նպատակն ի սկզբանե, իմ կարծիքով ազգը գլխատելն էր, գիտա-կրթական ներուժը ՀՀ-ից դուրս հանելը, ինձ չի հուզում։ Կոռուպցիայի դեմ պայքարելու համար կան իրավասու կառույցներ, նրանցից կպահանջեիք աշխատանք, ոչ թե կիսագրագետ խաժամուժին կօգտագործեիք` սպիտակը սևացնելու համար։