Մասնագիտացված ամբիոնը արժանի է իր բազմա-պրոֆիլ վարիչին։ ՍՄԿԿ 2-րդ համագումարը բացի բոլշևիկ- մենշևիկ խմբավորումից, մի բան էլ տվեց պատմությանը։
Վերևները… չեն… ապա ներքևները…
Գուցե համապատասխան մասնագետների պակասն է խնդիրը, որ «էգը» «որձից» չի տարբերվում։ Երբ գալիս է սեռը որոշելու պահը, բոլորը երկսեռ են կամ անսեռ։
Անսեռին բնականաբար անողնաշարն է հարմար։
Սեռը բային է հատուկ, բայց այստեղ գոյականների սեռն է պետք որոշել։ Դա իմ ուժերից վեր է, որովհետև գոյականը սեռ
18
չունի, ճիճուն' `ողնաշար։ Աթոռն ինձ համար հասարակ գոյական է։
Ես ինձ շատ կարգին մարդ եմ համարում և հրաժարվում եմ ձեր աստվածահաճո պարգևից։
Ձեր բարեհաճությամբ ինձ ոչ մի աթոռ պետք չէ, ես թքած ունեմ, փոխարինեք ոչնչով։ Նրա արտահայտած «գրում են
…անդեմ նախադասությունն ու աչքերի դիմավոր շարժը ինձ քիչ բան չեն ասում։ Ի՞նչ է ուզում այս ոչինչը։ Որտեղի՞ց է գալիս նրա վստահ հայտարարություն-ակնարկը։ Եթե սեպ է խրում, պատերազմ հրահրում, «թամաշայի» կամ էլ պղտոր ջրում աթոռ պահելու ցանկությամբ, ուրեմն ղեկավար օղակն է թույլ։
Շատ բան չեմ ասի։ Լուծեք այս հարցը և հրատապ։ Լուծեք, եթե ճիճու ներկողը դուք չեք։
Գիշերվա ժամը 4-ն է։ Ինչքա՞ն կարելի է դիմանալ, ինչպիսի՞ նյարդեր են պետք դիմանալու համար։
Ո՞վ չգիտի, որ մաճառը գինի է դառնում, գինին` քացախ։ Դա իմ վերջին ասելիքն է, այլևս ոչինչ չեմ ասի։ Հա, եթե գինին քացախ է դառնում, ուրեմն խցանը վերևից են հանել։
Ամեն ինչ որոշված էր։ Մեկ օրից գնալու էր Ռոստով` եղբորը վիրահատելու էին։ Առավոտյան ուղարկելու էր նախ-ագահի նամակը, հետո գնա համալսարան' ղեկավարության վերջին պատվերը կատարելու, դիմումը տար և դուրս գար, իսկ Ռոստո-վից գալուց հետո որդու հետ հեռանալու էր երկրից…
Նամակը ուղարկելուց հետո գնաց համալսարան։ Պատվի-րված էր վերցնել ռազմական ոստիկանության պետ Սուրիկ Ամիրյանի բարեկամ ուսանող Էդգար Ամիրյանի բերած 300$-ը
և
դրանով
սեղան
պատրաստել
,
բոլոր
դասախոսներին
ընդմիջման
հրավիրել
և
պահանջել
,
որ
տղային
դրական
գնահատական
նշանակեն
ուսանողական
գրքույկում։
Մինչ Ֆեմիդան կհասներ համալսարան, շակալներն արդեն թակարդ էին լարել, քանի որ հիվանդ, անգլուխ բռնակալի միտքը կարճ էր, լուծումն էլ կարճ եղավ` ձեռնաշղթաներով։ Լեգիտիմ նախագահը ասելու բան չի ունեցել։ Ասում են բանասեր է, բայց բառերն էլ նրան լեգիտիմ չէին համարում։ Այդ պատճառով խոսքի դեմ խոսք չուներ։
19
Ֆեմիդայի նամակը զայրացրել էր թագակիր ավանակին և պատասխանը եղավ այն, որ վաղ առավոտից Երևանից եկած ԱԱԾ (անձնական ապահովության ծառայության) կոչված հիդրայի աշխատակիցները և խակ ջահելը քննիչ գործիք Թաթուլ Շուշանյանը տնօրենի սենյակում էին։