Читать ԹՈւԽ ՃԱՅԸ. Պատմվածք. Էսսե. Մանրաքանդակներ - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ

ԹՈւԽ ՃԱՅԸ. Պատմվածք. Էսսե. Մանրաքանդակներ

На данной странице вы можете читать онлайн книгу "ԹՈւԽ ՃԱՅԸ. Պատմվածք. Էսսե. Մանրաքանդակներ" автора ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ. Общий объем текста составляет эквивалент 210 бумажных страниц. Произведение многоплановое и затрагивает разнообразные темы, однако его жанр наиболее вероятно можно определить как современная русская литература. Книга была добавлена в библиотеку 06.08.2023, и с этой даты любой желающий может удобно читать ее без регистрации. Наша читалка адаптирована под разные размеры экранов, поэтому текст будет одинаково хорошо смотреться и на маленьком дисплее телефона, и на огромном телевизоре.

Краткое описание

Լևոն Ադյանը ներկա գրքում մի տեսակ առանձնահատուկ, ղյուրզգաց քնքշանքով է նկարագրում հարազատ օրրան Արցախն իր՝ հեքիաթային բնությամբ, շրջապատված լեռներով, սառն աղբյուրներով, բուռն գետերով, ստվարախիտ զով անտառներով, ծաղկավառ հանդ ու սարերով, ու այս գեղահրաշ համապատկերին՝ հերոսների անսովոր ճակատագրեր, ուր նուրբ ու հմտորեն տրված են գլխավոր անձանց կերպարներում՝ սիրով, ջերմությամբ ու բարությամբ զարդարելով նրանց դժվարին առօրյան՝ դիմակայելու կյանքի բազում փորձություններին ու չընկճվել:

Книга ԹՈւԽ ՃԱՅԸ. Պատմվածք. Էսսե. Մանրաքանդակներ онлайн бесплатно


© ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ, 2019


ISBN 978-5-4490-6102-7

Создано в интеллектуальной издательской системе Ridero

Պ Ա Տ Մ Վ Ա Ծ Ք


Թ Ու Խ Ճ Ա Յ Ը


Միայնակ մի ճայ՝ ճիչը հուսահատ,

Միայնակ մի ճայ՝ բախտը վշտալի,

Միայնակ մի ճայ, թեպետ և ազատ՝

Այս մեծ աշխարհում, ախ, հանգիստ չունի…

Ալյոնա Ռոստովա


Ճայեր չկային արդեն։ Արևն իջնում էր կապտաժեռ հորիզոնն ի վար: Մեղմ քամին օրորում էր ծովը, և ճերմակաթև ալիքները, ինչպես թևատարած ճայեր, թևում էին դեպի ափ։ Տղան անտրամադիր էր։ Նա եկել էր վերջին հանդիպման։ Քանիցս վճռել էին բաժանվել, բայց ամեն անգամ կրկին հանդիպում էին։ Այդպես շարունակել անհնար էր այլևս, անհրաժեշ էր բաժանվել։ Հանդիպումը հեշտ էր, բաժանումը՝ անասելի դժվար։

Ծովը խաղաղ էր։ Ալիքները մանր խշշոցով լիզում էին ափի ավազը ու ետ էին սահում։

Տղային դուր էին գալիս ճայերը, երբ նրանք թևածում էին ջրերի վրա, ուղղահայաց իջնում ալիքներին ու կրկին թևում վեր։ Ինչ-որ տեղ կարդացել էր, որ ճայերից մեկի կորստի դեպքում՝ մյուսը վերից ուղղահայաց սուրում, իրեն խփում է ժայռերին, զոհվում։ Նա հիմա նայում էր այդ ալիքներին ու մտածում էր ճայերի մասին։ Ձյունասպիտակ ճայերի, որ հիմա երևի ինչ-որ արևոտ տեղ էին, հեռվում, երկինքն ու ծովն իրար ձուլող հորիզոնից այն կողմ, և ձայն – ձայնի՝ ազատ ու հանդարտ պտտվում էին կապտաթույր ջրերի վրա։

Տղան չլսեց խճաքարերի ձայնը։ Նա նայում էր հեռվում, ծովի հեռու խորքում կանգնած միայնակ նավին, որ շողշողում էր իրիկնային արևի ներքո։ Կինը ետևի կողմից մոտեցավ, կանգնեց քիչ հեռվում։ Տղային էր նայում։ Ի՞նչ է մտածում այդպես, ո՞ւմ մասին է մտածում, ոչ առանց խանդի, անցավ կնոջ մտքով։ Հեռանալ, հեռանալ, մոռանալ նրան, մտածում էր նա սրտի նվաղումով ու վշտամորմոք, բայց ի՜նչ հեշտ է ասել՝ մոռացիր, մոռացիր ամեն ինչ՝ աչքերի փայլը, հայացքը նրա, ձայնն ու ժպիտը, շունչը նրա ջերմ, քնքշանքը նրա, ուժեղ շուրթերի հպումը այրող, մատների դողը իմ մերակներին, նրա մոլուցքը՝ քնքուշ, անհագուրդ ու սիրահարույց…

– Ահա և ես, – ասաց նա իր քաղցրահունչ ձայնով։

Տղան իսկույն շրջվեց, թեպետ նրան սպասում էր սրտի անդիմադրելի հուզումով, բայց շփոթվեց, երբ տեսավ նրան՝ միշտ նույն ամոթխած դուրեկան ժպիտով ու սևասև հրացայտ աչքերով։ Նա լայն ժպտաց՝ կնոջ դյուրաբեկ փխրուն մարմինն առնելով գրկի մեջ։

– Սիրելիս, սիրելիս, սիրելիս, – անդադար շշնջում էր տղան, շուրթերը քսելով նրա սևաթույր մազերին։– Վախենում էի, թե չես գա…

– ինչո՞ւ։– Կինն իր կրակացայտ աչքերով նայեց տղային, միաժամանակ մտածելով այն մասին, որ ինքն անկարող է նրան հանել իր սրտից։– Թե՞ ուզում էիր, որ չգայի, – ավելացրեց նա ժպտալով։


Читайте также
Жизнь – дама коварная. Стоит расслабиться, как мир тут же перевернется с ног на голову.Именно это и произошло с Александрой. И, казалось бы, причем...
Вторая книга цикла. Если читали первую, то аннотация не нужна. Если не читали, то не нужна тем более.
Имя великого датского писателя-сказочника X.К.Андерсена известно всем с детства. В своих сказках он создал целый мир, в котором торжествуют идеалы доб...
Чогьям Трунгпа Ринпоче (1939–1987 гг.) – буддийский мастер, внёсший большой вклад в распространение на Западе учений Ваджраяны, а также открывший миру...
,,Մանրաքանդակների,, ու,,Անցողիկ մտքերի,, այս գրքում ամփոփված են մի շարք մանրաքանդակներ, ինչպես նաև բազում թևավոր խոսքեր՝,,Անցողիկ մտքեր,, խորագրի տակ՝...