Читать Ժամադրություն մտքերի աշխարհում - Արմինե Հակոբյան

Ժամադրություն մտքերի աշխարհում

На данной странице вы можете читать онлайн книгу "Ժամադրություն մտքերի աշխարհում" автора Արմինե Հակոբյան. Общий объем текста составляет эквивалент 30 бумажных страниц. Произведение многоплановое и затрагивает разнообразные темы, однако его жанры наиболее вероятно можно определить как социальная философия, афоризмы и цитаты. Книга была добавлена в библиотеку 12.01.2024, и с этой даты любой желающий может удобно читать ее без регистрации. Наша читалка адаптирована под разные размеры экранов, поэтому текст будет одинаково хорошо смотреться и на маленьком дисплее телефона, и на огромном телевизоре.

Краткое описание

«Ժամադրություն մտքերի աշխարհում» գիրքը փիլիսոփայական էսսեների ամբողջություն է։ Այստեղ հեղինակի մտորումներն են և ուրույն, հաճախ ընդունվածից բավականին տարբերվող մոտեցումը հասարակական կյանքի անբաժան մաս կազմող տարբեր երևույթների վերաբերյալ։Գրքում ընթերցողը կգտնի նոր մտքեր վաղուց արդեն «մտածված» և «պատրաստի լուծումներ» ունեցող հարցերի շուրջ։ Եվ գիրքն ընթերցողին կուղղորդի սեփական մտքերի աշխարհ, որից նա անկասկած հարստացած դուրս կգա։

Книга Ժամադրություն մտքերի աշխարհում онлайн бесплатно


Ներածական խոսք


Հարգելի ընթերցող

Ինչ հաճելի է, որ բացել եք իմ գիրքը… Հուսով եմ` գրքիս նկատմամբ հետաքրքրությունը կպահպանվի նաև հետագա էջերը կարդալու ընթացքում :

Հավանաբար, Դուք հիմա մտածում եք, թե ով եմ ես և ինչ կտա Ձեզ իմ գիրքը:

Իմ մասին Դուք այնքա~ն շատ բան կիմանաք… Իսկ գիրքը ժամադրություն է ինձ հետ, որի ընթացքում մենք երկար և, հուսամ, հետաքրքիր զրույց կունենանք: Թե ինչ կտա այն Ձեզ, ես ասել չեմ կարող… Փոխարենը` պատասխանը Ձեզանից եմ ակնկալելու:

Դե ինչ, հաճելի ժամադրություն եմ մաղթում մեզ:


Հեղինակ

Ազատ ժամանակի մասին

Իրավիճակ, երբ մենք պարտադրված չենք մտածելու այս կամ այն բանի մասին` լինեն դրանք մեր առօրյա հոգսերը, որոնք կենցաղային լուծումներ են պահանջում, լինի դա դաս թե աշխատանք, որը ենթադրում է մտավոր գործունեություն… Ինձ համար այս հիասքանչ իրավիճակը մտքի ազատություն է կոչվում, իսկ ոմանք էլ այն պարզեցնում ու անվանում են ուղղակի պարապություն:

«Ինչի՞ մասին ես մտածում այդքան», «Ի՞նչ ունես մտածելու», «Ինչու՞ է քեզ պետք ավելի շատ ազատ ժամանակ, չէ՞ որ ամեն ինչ ֆիզիկապես հասցնում ես»… Շատերի համար այս արտահայտությունները տրամաբանական են… Շատերը կյանքում ապրում են միայն մի քանի բանով` իրենց աշխատանքով, տնային գործերով և հոգսերով, անձնական կյանքի խնդիրներով… Մտածում են միայն սահմանափակ հարցերի մասին, իսկ լուծելով այդ խնդիրները` ուրախանում են, քանզի ունեն ազատ ժամանակ… Իսկ ինչպե՞ս անցկացնել այդ ազատ ժամանակը… Այս հարցին ի պատասխան կա առանձին խոսք` ժամանց (գնալ ընկերների տուն, զվարճանքի վայրեր, զբոսնելու… ): Ինձ համար, սակայն, կյանքը այդ ամենից դուրս

է. ինչ-որ մի տեղ… Գուցե մտքերի ու զգացմունքների աշխարհում. մտքի ազատությամբ ստեղծված բացահայտումների աշխարհում:

Ինձ համար պարապությունը հենց մտքի ազատությունն է, քանի որ աշխատանքս միշտ մտավոր է եղել, իսկ պարտադրված թեմաներով մտածելուց ազատ ժամանակ ես ևս մտածում եմ … Սակայն, երբ ոչինչ բռնացած չէ մտքիս, ես մտածում եմ կարևորի մասին, մտածում եմ այն մասին, ինչ ուզում եմ կամ այն, ինչ պետք է մտածեմ… Արդյունքում հասկանում ու գիտակցում եմ բաներ, որոնք կարող էին այդպես էլ խեղդված մնալ առօրյա հոգսերում… Ես հասկանում ու տեսնում եմ այն, ինչը հենց ես պետք է տեսնեմ. ինքս իմ մասին, ինձ շրջապատող և առհասարակ մարդկանց մասին, կյանքի մասին…. Եվ այդ ամենի մասին ես գրում եմ… Պարապությունն է, կամ այլ կերպ ասած՝ մտքի ազատությունն է, որ ծնունդ է տալիս նոր գաղափարների, երևույթների, գործողությունների, և երբեմն էլ կատարյալ հիմարությունն է հենց պարապության պատճառով կատարվում… Պարապ ժամանակ երբեմն մտնում ենք այնտեղ, որտեղ մեզ որևէ լավ բան չի սպասվում և խորանում ենք երևույթների և մտքերի մագնիսական ճահիճում` գտնելով այնտեղ նոր մտքեր, որոնք ծագելով մեր գլխում` մեզ հանգիստ չեն տալիս մինչև դրանց իրագործումը, իսկ երբեմն` դրանից հետո էլ… Այդպես էլ է պատահել ինձ հետ: Բայց և մտքի ազատության շնորհիվ ենք հասկանում և վերաիմաստավորում կատարվածն ու անցնում առաջ…


Читайте также
Книга "Логистика" представляет собой всесторонний и актуальный обзор ключевых аспектов современного управления логистическими операциями. В этом издан...
Что такое сказки? Вымышленные истории, направленные на воспитание подрастающего поколения в определенном русле? Или же сказки – это своеобразный отгол...
Случайность, спонтанность, незапланированность… Именно это наполняет нашу жизнь теми чудесными моментами, о которых после приятно вспомнить… «Мне очен...
Небольшой бонус, который расскажет, как сложилась дальнейшая судьба главных героев: Захара и Лины, Демида и Алисы, Антона и Тины, Артура и Эльвиры, Ру...