Читать Անշաղկապ բարդ նախադասություններ - Սուսաննա Հարությունյան

Անշաղկապ բարդ նախադասություններ

На данной странице вы можете читать онлайн книгу "Անշաղկապ բարդ նախադասություններ" автора Սուսաննա Հարությունյան. Общий объем текста составляет эквивалент 25 бумажных страниц. Произведение многоплановое и затрагивает разнообразные темы, однако его жанры наиболее вероятно можно определить как монографии, языкознание. Книга была добавлена в библиотеку 15.12.2024, и с этой даты любой желающий может удобно читать ее без регистрации. Наша читалка адаптирована под разные размеры экранов, поэтому текст будет одинаково хорошо смотреться и на маленьком дисплее телефона, и на огромном телевизоре.

Краткое описание

Սույն աշխատության մեջ ներկայացվում են լեզվաբանների ձեռքբերումները` շարահարությամբ կապակցված բարդ նախադասությունների ուսումնասիրության գործում.

Книга Անշաղկապ բարդ նախադասություններ онлайн бесплатно


ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ


Շարահարությունը քերականական կապակցման եղանակ է, որի դեպքում չկան կապակցող շաղկապներ, շաղկապական բառեր, այլ նախադասությունները պարզապես գործածվում են կողք կողքի և իրար հետ կապվում են իմաստով [3, էջ 465]։ Բերենք մեկ սահմանում ևս։ Շարահարությունը բարդ նախադասության կազմի մեջ մտնող նախադասությունների այնպիսի կապակցությունն է, երբ նրանք կապակցվում են առանց շաղկապների կամ շաղկապի դեր կատարող դերանունների և միմյանցից բաժանվում են ստորակետով, բութով կամ միջակետով [10, էջ 100]։ Անշաղկապ կապակցության դեպքում խոսքը դառնում է սեղմ և արագ։ Անշաղկապությունը բնորոշ է հատկապես խոսակցական լեզվին: Այն խոսքը դարձնում է աշխույժ, սեղմ, հուզական, ուժեղացնում է արտահայտչականությունը և նվազեցնում սառը դատողականությունը, ինչպես նաև նպաստում է տրամաբանական մտածողության զարգացմանը և ձևավորում է պատճառաբանելու հմտություն։ Անշաղկապ բարդ նախադասությունները մեծ նշանակություն ունեն խոսքային հաղորդակցության մեջ և օգտագործվում են խոսքի տարբեր գործառական ոճերում։ Մեծ է անշաղկապ բարդ նախադասությունների դերը ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր խոսքում։ Անշաղկապ բարդ նախադասությունները լայն կիրառություն ունեն հատկապես բանաստեղծություններում, առածներում, ասացվածքներում, հեքիաթներում, աֆորիզմներում։


ԱՆՇԱՂԿԱՊ ԲԱՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՄԲՌՆՈՒՄԸ ՀԱՅ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ


Սույն ենթագլխում ներկայացվում են հայ լեզվաբաններ Վ․ Առաքելյանի, Ն․ Պառնասյանի, Մ․ Աբեղյանի. Գ․ Սևակի, Է․ Աղայանի, Ս․ Աբրահամյանի, Գ․ Գարեգինյանի, Արտ․ Պապոյանի տեսակետները` հայոց լեզվում շարահարությամբ կապակցված բարդ նախադասությունների վերաբերյալ։

Հայ լեզվաբանության պատմության մեջ շարահարությամբ կապակցված բարդ նախադասություններն ամբողջությամբ ուսումնասիրված չեն։ Շարահարությամբ կապակցված բարդ նախադասություններն առավելապես կիրառվում են ժողովրդախոսակցական լեզվում։ Շարահարությամբ կապակցված բարդ նախադասությունները հայ լեզվաբանության պատմության մեջ դարձել են հատուկ ուսումնասիրությունների առարկա Վ․ Առաքելյանի (1964), Ն․ Պառնասյանի (1964), Մ․ Աբեղյանի (1965), Գ․ Սևակի (1978), Է․ Աղայանի (1987), Ս․ Աբրահամյանի (1988), Գ․ Գարեգինյանի (1991), Արտ․ Պապոյանի (2003) և ուրիշների աշխատություններում։ «Շարահարություն» եզրույթն առաջարկվել է Մ. Աբեղյանի կողմից «Հայոց լեզվի տեսություն» աշխատության մեջ։ Իր աշխատության մեջ նա նշում է, որ իրար հետ կապակցված խոսքերը միմյանց նկատմամբ ունեն ստորադասական


Читайте также
Врачебные ошибки – большая и острая социальная проблема, которая может коснуться каждого. Цена ответственности очень высока. Сами врачи об ошибках пис...
А что, если бы мы могли сами решить, как закончится наша история?Летом 1941 года на берегах Новой Англии Эвелин и Джозеф полюбили друг друга. Шестьдес...
Правило первое -девушки- живое мясо, которое только и мечтает, что продать себя подороже. Даже если говорят, что не продаются – не верь, просто предло...
Жрецы Амона-Ра записали легенду о волшебном оазисе, где сохранилась часть древней силы великих богов – легендарная корона царя Хуфу, того кто повелел...
Ֆրանսերեն – հայերեն, հայերեն – ֆրանսերեն մետաղագործության եզրույթների համառոտ բառարանն ընդգրկում է հիմնական մետաղագործության եզրույթները; Այն նախատեսվ...
Սույն աշխատության մեջ ներկայացվում հայ դրամատուրգ Արամաշոտ Պապայանի կատակերգությունների բառապաշարի շերտերը և դրանց ոճական կիրառությունները, պատկերավոր...