ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր - страница 4

Шрифт
Интервал


Քամու թեթև պոռթկումից ոսկեզօծ թանձր մազերից մի փունջ ընկնում է ճակատին, նա գլխի նրբագեղ շարժումով մազափունջը կրկին նետում է ետ և ասում.

– Գնա՞նք£

– Գնացինք, – մեծավարի ասում եմ ես, վերցնում եմ աղջկա ճամպրուկը և լուռ քայլում առջևից: Ճամպրուկն այնքան էլ ծանր չէ, մի մատով անգամ կարող եմ բարձրացնել:

– Իսկ ո՞ւր է բեռնատարը, – հարցնում եմ ես, շրջվելով աղջկա կողմը£– Այստեղ մի բեռնատար կար կանգնած£

– Կարծեմ գնաց կալեր՝ բեռը թափելու, երևի ուշանում էր, – անփութորեն ասում է աղջիկը£– Սիրում եմ ոտքով գնալ£

Դե որ այդպես է, ոտքով գնանք£ Ինձ համար միևնույնն է£ Բայց զգում եմ, նա ինչ-որ բան թաքցնում է ինձնից£ Հետաքրքիր է, ո՞ւմ մեքենան էր£ Ոնց որ Արմենի բեռնատարն էր£ Համարանիշը չէր երևում£

– Իսկ ի՞նչ բեռնատար էր, չե՞ս հիշում£

– Դժբախտաբար, չեմ հիշում, – կողքանց զննելով ինձ, կկոցուն աչքերով ժպտում է նա, և, հավանորեն, խոսակցության նյութը փոխելու նպատակով, ավելացնում է, – ուրիշ տեղ քեզ տեսնեի, չէի ճանաչի, Աբիկ£ Շատ ես փոխվել£

Երևի, իմ գոյության ամբողջ ժամանակաընթացքում առաջին անգամ ինձ դուր չի գալիս այդ «Աբիկը»£ Մի տեսակ ոնց որ քնքուշ է հնչում, բայցև միևնույն ժամանակ ծաղրական ինչ որ բան կա մեջը£ Եվ ես ասում եմ.

– Անունս Աբիկ չի®

– Ո՞նց թե, – զարմանում է նա£– Բա ի՞նչ է£

– Աբիկ չի, -կրկնում եմ ես համառորեն ու, նույնիսկ, ինքս էլ չգիտեմ ինչու, մի քիչ էլ զայրացկոտ£– Անունս ոչ թե Աբիկ է, այլ Հայրապետ£ Իմ ծննդյան վկայականում այդպես էլ գրված է՝ Ոսկանյան Հայրապետ£

Աղջիկն անսպասելի սկսում է ծիծաղել£ Գլուխը քիչ թեքած՝ նա ծիծաղում է ուրախ ու բարձրաձայն£ Նրա ծիծաղի մեջ մի կարճ ակնթարթ կորչում են տերևների սոսափյունն ու Բարակ ջրի կարկաչը£ Հետո նա, ձյունից էլ ճերմակ ատամներով սեղմելով ստորին շրթունքը, ժպտուն նայում է ինձ:

– Դու հրաշք տղա ես, Աբիկ, – ի վերջո ասում է նա:

Դարձյալ՝ «Աբիկ»® Ես կանգնում, նայում եմ նրան. ոնց որ փոքր երեխայի հետ լինի խոսելիս£ Ես ուզում եմ կրկին անգամ քաղաքավարությամբ հիշեցնել նրան իմ իսկական անունը, բայց աղջիկն ասես կարդում է իմ միտքը£

– Ոչ, – ասում է նա:– Հայրապետը երկար անուն է, ինձ «Աբիկն» ավելի է դուր գալիս£– Ավտոմեքենայի ցոլալապտերներ հիշեցնող նրա խոշոր աչքերը շողշողում են ինչ-որ անհասկանալի փայլով՝ ոչ այն է խնդրական, ոչ այն է ծաղրանքով£ Դե արի ու փորձիր դիմանալ այդ հայացքին£ Ու ես ասում եմ.

– Լավ, կոչիր ինչպես քեզ դուր է գալիս, – ակամա ժպտում եմ ես£– Քեզ կարելի է£

– Շնորհակալություն, դու բարի սիրտ ունես, Աբիկ£

Սա ուղղակի ապշեցուցիչ է£ Հիմա ինձ դուր է գալիս «Աբիկը»£ Ու, հավանորեն, վիրավորվեմ նույնիսկ, եթե նա հանկարծ ուզենա լրիվ անունով կոչել ինձ£ Չէ, շատ հետաքրքիր ու զարմանալի է աշխարհի բանը® Եվ ես, համարյա չզգալով ճամպրուկի ծանրությունը, քայլում եմ առաջ, բայց այնպես, որպեսզի շատ առաջ չընկնեմ, կարողանամ ժամանակ առ ժամանակ գաղտնաբար նայել նրան£