Դեղձենու տակ, կաշվե փոքրիկ ճամպրուկի վրա միայնակ նստել է լայքայե սև թիկնոցով բարակիրան մի աղջիկ և ցածրաձայն երգում է£ Մեղմ քամի է, քամին իր քնքուշ թևին առած բերում է անծանոթ աղջկա քնքուշ ձայնը.
Ամպեց, կորա¯վ լուսընկան,
Արտե¯ր, մտեք քուն,
Արտո¯վ կանցնի իմ ճամփան,
Կերթամ յարիս տուն®
Հետո քամին քիչ սաստկանում է£ Դեղձենու տերևները ամբողջապես դողում, սվսվում են£ Տերևները լարվում, ձգվում են քամու ուղղությամբ, շուռ գալով իրենց հակառակ, արծաթագույն կողմի վրա£ Կոշիկներս արդեն հագած՝ես կանգնել եմ հեռվում ու չեմ համարձակվում առաջ գնալ£ Իսկ մենավոր դեղձենին աղմկում է ժայռից թափվող ջրվեժի նման£ Աղջկա ձայնը մարում, կորչում է աղմուկի մեջ£
Ես գիտեմ այդ երգը, մեր գյուղի համարյա բոլոր աղջիկները երգում են այն£ Հանդից տուն գալիս կամ առավոտյան աշխատանքի գնալիս նրանք հաճախակի են երգում, և նրանց զրնգուն ձայնը տարածվում է համայնական դաշտերի վրա£ Երգը ինչ-որ սևաչ տղայի ու կանաչ արտերի մասին է£ Վատ երգ չէ, միայն մի քիչ շատ է թախծական£ Վերջապես հանդգնում, մոտենում եմ աղջկան£
– Ահ, եկա՞ր, – արտաբերում է աղջիկը, ընդհատելով երգն ու ելնելով տեղից£ Նա լայն ժպտում է և այդպես ժպտալով էլ դանդաղ մոտենում է ինձ£ Իմ սիրտը սկսում է խփել արագ ու անկանոն£ Նա իմ ձեռքն առնում է իր տաք ափերի մեջ£
– Այս ինչքա¯ն ես մեծացել£– Աղջկա ոչ բարձր, թավշյա ձայնը հնչում է ինչպես մեղեդի£ – Դու արդեն մեծ տղա ես դարձել£
Ես շփոթված նայում եմ նրան, ջանալով մտաբերել, թե երբ և որտեղ եմ տեսել նրան, որովհետև դեմքը ինչ-որ ծանոթ է թվում, սակայն հիշել չեմ կարողանում£ Նրա մազերը, ինչպես ոսկեջրում լվացված, փայլփլում են, աչքերը բաց շականակագույն են՝ ինչպես դեղնած հաճարկենիների ետևից երևացող լուսաբացի դարչնագույն երկինքը£ Սպիտակադեմ է նա, փքուն շուրթերի ծայրերին՝ ծիծաղի կտորներ, նա երկար դիտում է ինձ, և նրա վարդակարմիր շուրթերը թեթևակի ծռմռկվում են՝ մեկ ժպտալով, մեկ զարմանքի ու հիացմունքի արտահայտությամբ£
Հենց առաջին հայացքից նա ինձ անչափ դուր է գալիս, ասես վաղուց, շատ վաղուց գիտեմ նրան, ասես նա իմ հարազատն է, որ եկել է հեռո¯ւ-հեռու ինչ-որ տեղից£
Ես զգում եմ, թե շփոթվածությունից ինչպես է քրտնում ճակատս£ Նման դեպքերի համար կա տարածված մի նախադասություն, որ փրկում է մարդկանց£ Ես նույնպես ասում եմ այդ նախադասությունը, թեպետ նա բոլորովին անծանոթ է ինձ£
– Ինչպե՞ս եք£
– Գերազանց, – պատասխանում է աղջիկը£ Իսկ հետո հանկարծ խճողում է մազերս£ – Աստված իմ, այս ինչքա¯ն է մեծացել, հավատս չի գալիս նույնիսկ£
Իսկ ես դարձյալ ցցվել եմ ոնց որ քարե արձան ու ոչինչ չեմ խոսում£ Ես պարզապես բառ չեմ գտնում ասելու£ Ախր, ինչ ասես միանգամայն անծանոթ աղջկան£ Այդ մեծերն են, որ մի րոպեում կարող են հազար բառ հնարել, իսկ ես® Եվ դեռ ասում է, թե իբր մեծ տղա եմ դարձել արդեն£ Մեծ լինեի, այսպես չէի կորցնի ինձ£