ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ: Նոր մտածելակերպ, նոր մոտեցումներ - страница 2

Шрифт
Интервал


Եկեք այսօր սթափվենք և այս դժվար ու դաժան, անհհույս թվացող օրերին, մեր երկրի այսօրվա նսեմության խորքից, մեր Հայաստանի, մեր առաջ դնենք մի վեհ, գրեթե անհնարին թվացող, գերհեղափոխական շնչով լեցուն խնդիր` 10-15 տարում դարձնել Հայաստանը աշխարհի զարգացած երկրներից մեկը և ապրելու համար լավագույններից մեկը:

Եկեք ձերբազատվենք նեղլիկ, պրիմիտիվ, սահմանափակ մտածելակերպից: Եկեք ձգտենք ոչ թե այս կամ այն հնարքներով ապրելու հնարավորություն ստանալ արտերկրներում, այլ անենք այնպես, որ այլերկրացիները ձգտեն գալ մեզ մոտ: Ես վստահաբար պնդում եմ` դրա համար մեզ մոտ կան բոլոր հնարավորությունները: Ամենակարևորն այն է, որ ճիշտ, շատ հստակ ու կոնկրետ նպատակ ու խնդիր դրվի:

Փոքր խնդիրները բերում են փոքր արդյունքներ: Պարադոքս է, բայց փոքր խնդիրները ավելի դժվար են իրագործվում, իսկ մեծ ու վեհ խնդիրները իրենց վեհությամբ մոբիլիզացնում են ինչպես անհատներին, այնպես էլ ողջ ժողովրդին, բացում են ժողովրդական ակտիվության, նախաձեռնության և հանճարի դռները:

Ունենալով դառը փորձ, մեզ պետք է հնարավորինս հույսը դնել մեր սեփական ուժերի վրա, ոչ թե այլ երկրների օգնության և ներդրումների: Նրանք երբեք լիովին անկեղծ չեն լինում: Այդպիսի օգնության ետևում միշտ քողարկված են սեփական հետաքրքրություններ կամ խորին և հեռահար նպատակներ: Այդ օգնությունները կախվածության մեջ են դնում թե` առանձին մարդկանց, թե` ամբողջ պետությունը, ինչպես նաև թուլացնում են մեր կամքը և պայքարելու ուժը:

Հիմա 21-րդ դարն է` ուր տիրում են բարձր տեխնոլոգիաները: Նրանք ջարդում են բոլոր տնտեսական օրենքները և թույլ են տալիս շատ կարճ ժամկետներում գրեթե զրոյից հասնել մեծ արդյունքների: Հիշենք` FACEBOOK-ը ստեղծվել է 2004 թվականին, YOUTUBE-ը` 2005 թ., TIK TOK-ը` 2016 թ.: Լինելով անհատների ստեղծած` նրանք կարճ ժամկետում իրենց ստեղծողներին բերել են այնպիսի ահռելի մեծ գումարներ, որոնք գերազանցում են շատ երկրների բյուջեները:

Այժմ, երբ անգամ բիզնես վարելու սահմաններն են ոչնչացել, երբ մտածելու, մոգոնելու անվերջ հնարավորություններ են բացվել, մեզ առնվազն ամոթ է գտնվել այս թշվառ իրավիճակում: Այսօրվա օրոք մեր հայրենակիցների40 – 60 տոկոսը(կախված շրջանից) գտնվում է աղքատության գրկում: Ինչպե՞ս է հնարավոր սա արդարացնել: Ի՞նչ տիպի ժողովուրդ ենք մենք:

Լավ ապրելը չի նշանակում միայն շատ գումար վաստակել: Անգամ շատ գումար վաստակելով` քրեականացված, կեղտոտ, թշվառ երկրում դուք միևնույն է լավ չեք ապրի: Լավ ապրելու համար պետք է.


1. Խաղաղություն

2. Ուժեղ և մարտունակ բանակ