ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ: Նոր մտածելակերպ, նոր մոտեցումներ - страница 3

Шрифт
Интервал


3. Էկոլոգիապես մաքուր միջավայր

4. Աշխատանքի ընտրության լայն հնարավորություններ

5. Արժանի աշխատավարձեր

6. Ապագայի հավատ և ձգտում ավելի լավ ապագայի

7. Համով և էկոլոգիապես մաքուր ուտելիք

8. Հասարակության հանդուրժողականություն

9. Լավ կրթություն ստանալու հնարավորություն և հասանելիություն

10. Բարենպաստ բիզնես միջավայր

11. Հանրապետության պարենային անվտանգություն

12. Ընկերական միջավայր

13. Ներգնա տուրիզմին հարմարեցված հետաքրքիր ու հարմար միջավայր

14. Անձնական անվտանգություն

15. Հարմար, որակով, հասանելի բուժօգնություն

16. Գեղեցիկ և մաքուր շրջապատող միջավայր:

Ինչպես կարող ենք տեսնել, շատ կետեր այս ցուցակից մեզ մոտ ավելի լավ վիճակում են, քան այլ երկրներում:

………………………………………….…………………


30 տարի առաջ, մեր ազգը շատ հարցերում, ոչ անհիմն, մեղադրում էր Սովետական Միությանը: Դուրս գալով Միության կազմից մենք ակնկալում էինք հսկայական զարգացում անկախության ներքո և ապրուստի մեծ բարելավում: Բայց 30 անկախ տարիներում մենք կորցրեցինք այնքան բան, որ անգամ հնարավոր չէ նկարագրել: Դա Հայաստանի հարյուր տոկոսանոց, գրեթե բացարձակ անվտանգությունն էր, իսկապես հզոր տնտեսությունը: Հայաստանի ապրանքները արտահանվում էին աշխարհի ավելի քան 80 երկիր, և դա հիմնականում բարձր տեխնոլոգիաների ապրանքներ էին` մեքենաշինական, էլեկտրատեխնիկական, քիմիական, ճշգրիտ չափման սարքերի, հաստոցաշինական, հաշվիչ մեքենաներ և այլն:

Հայաստանում 1985 թվականի գործող մոտ 2500 հսկա գործարաններից, 2006 թ. մնացել էր ընդամենը 83-ը, այսինքն` մոտ 3%:

Միայն "Նաիրիտ" գործարանը տալիս էր համաշխարհային սինթետիկ կաուչուկի 10-12% և սպասարկում էր հումքով Հայաստանի 360 գործարան ու կազմակերպություն և 1610 արտասահմանյան:

Մենք ունեինք անվճար բժշկություն, անվճար ուսում (անգամ ուսանողները ոչ ցածր թոշակ էին ստանում` 40 ռուբլի, դա ինքնաթիռով դեպի Մոսկվա մեկ տոմսի արժեքն էր), անվճար տրվող հանրակացարաններ, ցանկացած սպորտաձևով անվճար պարապմունքներ, անվճար տրվող բնակարաններ, գործազրկության լիովին բացակայություն, պետության կողմից ջեռուցվող բնակարաններ և աշխատավայրեր, մինիմալ կոմունալ ծախսեր(աշխատավարձերի մոտ 3-5%), բնակարաններում օգտագործվող` առանց հաշվիչների, անսահմանափակ գազ ու ջուր, առանց րոպեավճարի հեռախոսակապ, անվճար տրվող հողամասեր, հանգստյան տների, տուրիստական ուղեգրերի, առողջարանների արհմիության/պրոֆկոմի/ կողմից տրվող` անվճար կամ զգալիորեն զեղչված(երբեմն 70-90%) ուղեգրեր, ապահով ծերություն: Իհարկե, մարդիկ հարուստ չէին ապրում, բայց անգամ չնայաց դրան, գրեթե բոլորը ունեին ավանդներ բանկերում, ի տարբերություն այսօրվա, երբ գրեթե բոլորը ունեն վարկեր և պարտք են բանկերին: