Արամաշոտ Պապայանի դրամատուրգիայի խոսքարվեստը - страница 3

Шрифт
Интервал


պիեսների գլխավոր առանձնահատկությունը ծիծաղի հրապարակային բնույթն է: Դա անթաքույց ծիծաղ է: Այն ազգային հումոր է: Վ. Աճեմյանը նշել է, որ Արամաշոտ Պապայանը ճանաչում է «հանդիսատեսի հոգին», մեկ էլ այն, որ ունի «թատրոնի ջիղ»:


1. 1. ԺՈՂԱՎՐԴԱԽՈՍԱԿՑԱԿԱՆ ԵՎ ԲԱՐԲԱՌԱՅԻՆ ԲԱՌԵՐԸ ԱՐԱՄԱՇՈՏ ՊԱՊԱՅԱՆԻ ՊԻԵՍՆԵՐՈՒՄ



Սույն ենթագլխի նպատակն է ուսումնասիրել ժողովրդախոսակցական և բարբառային բառերը Արամաշոտ Պապայանի պիեսներում։

«Բառը մի աշխարհ է», – ասել է հայոց մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը: Բառերը լեզվի էությունն են, ազգային դեմքը որոշող այն միջոցները, որոնցով մենք անվանում ենք աշխարհի առարկաները, երևույթները, գործողությունները, նրանց հատկանիշները: Բառերով արտահայտում ենք վերաբերմունք, կազմում ենք նախադասություններ:

Հայոց լեզվի բառապաշարը կազմված է գրական և ոչ գրական բառաշերտերից: Գրական բառաշերտի մեջ են մտնում այն բառերը, որոնք գործ են ածվում գրական լեզվի նորմայի պահանջներով, նրա կիրառության սահմաններում [6, էջ 137]։ Բառապաշարի գրական շերտին հակադրվում են բարբառային և ժողովրդախոսակցական բառաշերտերը [1, էջ 141], որոնք գրական չեն։ Ըստ լեզվաբան Սենեքերիմ Մելքոնյանի՝բարբառային, գավառական, ժողովրդախոսակցական են այն բոլոր բառերն ու ձևերը, որոնք գրական չեն [8, էջ 107]։

Իր կատակերգություններում Արամաշոտ Պապայանը դիմել է բարբառային և ժողովրդախոսակցական լեզվի բառաշերտերին: Նրա գործածած առօրյա-խոսակցական ոճին հատուկ բառերը, արտահայտությունները, դարձվածքները մեծ թիվ են կազմում: Արամաշոտ Պապայանի խոսքի բառապաշարի հիմքը կազմում են ընդհանուր գործածական բառերը, սակայն, ըստ անհրաժեշտության, նա օգտագործել է նաև ժողովրդախոսակցական լեզվին հատուկ բառեր, արտահայտություններ: Նրա պիեսներում բարբառային բառերը մեծ թիվ չեն կազմում: Իսկ ինչ վերաբերում է բանավոր-խոսակցական լեզվին բնորոշ բառապաշարին, ապա դրանց գործածությունը պիեսներում բավականաչափ առատ է: Բարբառային և ժողովրդախոսակցական բառերը միանման չեն: Բարբառային բառերը սահմանափակ, տարածքային նեղ գործածություն ունեն: Նման բառերը Արամաշոտ Պապայանի կատակերգություններում համեմատաբար քիչ են. Օրինակ՝ չուր (մինչև), լաո (որդի, զավակ), ազիզ (սիրելի, թանկագին), խաթեր համար (պատվին), չակոլի (չքանդվի): Բերենք բնագրային օրինակներ.

Թագուհի. – Դեռ լույսը չբացված կգա, կմղկտա չուր իրիկուն ու իրիկուն դառ ու դատարկ կելնի կերթա (ՀՀՆԾ, էջ 192):

Թագուհի. – Էդ նրանից է, լաո, որ աջ ձեռք չգինա, թե ձախ ձեռք ինչ կենե (ՀՀՆԾ, էջ 193):

Հեղինե