Արամաշոտ Պապայանի դրամատուրգիայի խոսքարվեստը - страница 4

Шрифт
Интервал


Հեղինե. – Չէ՜… Էս երկու ազիզ բալեքս պատերազմում զոհվեցին (Բ, էջ 11):

Մամիկոն. – Գնանք, գնանք, մինչև կյանքիս վերջը պարտական եմ քեզ: Քո խաթեր համար մի հատ էլ երգ ասեմ (ՍԹ, էջ 142):

Թագուհի. – Տղա Մարտինիչ, քո տուն չակոլի, քո կուժ մոռցար (ՀՀՆԾ, էջ 251):

Ժողովրդախոսակցական բնույթի բառերն ու արտահայտություններր բավականաչափ շատ են Արամաշոտ Պապայանի պիեսներում, ուստի շատ դժվար է բոլորի մասին խոսել: Թվարկենք մի քանիսը: Բերենք օրինակներ. էս (այս), էն (այն), էսպես (այսպես), էնպես (այնպես), հա (այո), էդքան (այդքան), էլ (այլևս), էծեր (այծեր), հրես (ահա) և այլն: Իր պիեսներում Արամաշոտ Պապայանը գործածել է նաև ժողովրդախոսակցական լեզվին հատուկ ձայնարկություններ և այլ սպասարկու բառեր, որոնք խոսքը դարձնում են ավելի արտահայտիչ:

Հա բառը օգտագործվում է մի շարք իմաստներով: Ամենից առաջ այն գործածվում է որպես պատասխանական բառ, որը համարժեք է այո-ին: Սակայն առավել հետաքրքրական են հետևյալ կիրառությունները:

Հա՞ – հարցում ճիշտ լինելու մասին:

Լուսինյան. – Սամսոնը, Մասիսը…Հասկացա, պահ են մտել, հա՞: Սամսոն՜, հարազատ (ԵՎ, էջ 80):

Հա – հաստատում.

Ցոլակ. - Հա, իհարկե, ճարպն ու յուղը խոհարարի և այլոց փորը, ճենճն ու ջուրը իմ հորը (ԽՊ, էջ 142):

Սամսոն. – Հա՜, հա՜, հա՜, ինչ միամիտն ես եղել, քուրս, խնդալս կուգա (ԵՎ,117):

Հա – ասվում է մի բան դժվարությամբ հիշելուց հետո:

Տիգրան. – Տիգրա՞ն… Հա, լսել եմ, բայց նրա մասին ասում են, որ… (ՄՀ, էջ 30):

Բազմաթիվ կիրառություններ ունի նաև վայ բառը: Այն արտահայտում է սպառնալիք, զարմանք, սուգ, ողբ, ափսոսանք, հեգնանք, սարսափ, ահ և այլն:

ա. Սպառնալիք.

Հեղինե. – Ահա մի շաբաթ է աղոթում եմ, որ էսօրվա խաղը մերոնք տանեն, թե չէ՝ վայն եկել է այսօր մեր ուրախությանը (Բ, էջ 12):

բ. Զարմանք.

Պետրոս. – Վա՜յ… ը՜… Դուք էլ եք այստե՞ղ… (ԽՊ, էջ 179):

գ. Սուգ, ողբ.

Շուշան. – Վայ, քոռանամ, էս ինչ զուլում եկավ մեր գլխին… (ԽՊ, էջ 179):

դ. Ափսոսանք.

Նունուֆար.Վա'յ, քոռանամ, մոռացել էի (Մ, էջ 86):

ե. Հեգնանք.

Հայրապետ. - Վայ դու, խրբուկ ծաղիկներն էլ է պրոկատ վերցրել (ԿՀ, էջ 59):

զ. – Սարսափ, ահ.

Շուշան. – Ի՞նչ է, արդեն բաժանվե՞լ են: Վա՜յ ինձ, վա՜յ… (ԽՊ, էջ 178):

է. Մտերմական երանգ.

Սրբուհի.Վա՛յ, բալիկ ջան, եկա՞ր: Այս երիտասարդը քեզ է սպասում (Բ, էջ 39):

Նազան.Վայ, Մամիկոն ջան, բա հոգուդ մեղք չե՞ս անում (ՍԹ, 133):

Ջեն. Պաղպաղա՞կ, վա՛յ, Ջեկ, իսկապե՞ս (ԱՄ, 106):

Արամաշոտ Պապայանը կատակերգություններում օգտագործել է ժողովրդական խոսքին բնորոշ այ, բա, հո, է, ախր, համ…համ