Читать վիրավոր թռչուն - Egretta Garzetta

վիրավոր թռչուն

На данной странице вы можете читать онлайн книгу "վիրավոր թռչուն" автора Egretta Garzetta. Общий объем текста составляет эквивалент 25 бумажных страниц. Произведение многоплановое и затрагивает разнообразные темы, однако его жанр наиболее вероятно можно определить как зарубежная драматургия. Книга была добавлена в библиотеку 09.08.2023, и с этой даты любой желающий может удобно читать ее без регистрации. Наша читалка адаптирована под разные размеры экранов, поэтому текст будет одинаково хорошо смотреться и на маленьком дисплее телефона, и на огромном телевизоре.

Краткое описание

Հետաքրքիր ու հուզիչ պատմություն կյանքի մասին։ Հանելուկներով լի սկիզբ ու անսպասելի ավարտ։

Книга վիրավոր թռչուն онлайн бесплатно


Նարեկը ոչ թե մտավ, այլ ներխուժե՛ց տուն։ Նա վազեց ոստիկանների միջով, պիտի արագ բարձրացար աստիճաններով, բայց քարացած մնաց տեղում։

_Դու՛րս հանե՛ք դրան,_բղավեց ոստիկաններից մեկը,_ո՞վ է թողել մտնել ներս։

Բայց Նարեկը ոչինչ չէր լսում։ Հազիվ ուժ գտավ, որ չընկնի։

Հյուրասենյակի մեջտեղում ընկած էր փոքր քույրը՝ Արփիկը։ Անբնական ձևով տարածված էին նրա ձեռքերն ու ոտքերը, գլուխը արյունոտ։ Անզոր էր աչքերը կտրել քրոջ մարմնից։ Տե՛ր աստվա՛ծ, Արփիկին ի՞նչ է պատահել․․․ ինչու՞ է այստեղ ընկած․․․ վիրավո՞ր է․․․ թե՞․․․ Ոստիկանը մոտեցավ, որ դուրս հանի իրեն։ Նարեկը չկարողացավ ոչինչ ասել, կոկորդը քոր եկավ․․․ հայացքը խամրեց․․․ ի՞նչ տարօրինակ մթություն է․․․ ո՞վ է լույսը անջատել։ Շուրջը ամեն ինչ պտտվեց։ Ինչու՞ են խոնավանում աչքերը․․․ ի՞նչ էր խոսում այդ զանգողը․․․ ոստիկանություն ու կողոպուտ բառերից հետո ուղեղը ոչինչ չէր ընկալում․․․ ո՛չ, մեկ էլ հիվանդանոց բառն է լսել, բայց մա՛հ բառը չի հիշում․․․

_Քու՞րս․․․ քու՜րս․․․

Լեզուն չպտտվեց խոսքը վերջացնել։ Առաջ մղվեց, բայց ոստիկանը բռնեց, պահեց չթողեց շարժվել։

_Պարոն Սիրունյա՛ն, դու՛րս եկե՛ք։ Հարկավոր չէ՛ ձեզ գտնվել այստեղ ու տեսնել այս ամենը․․․

Ինքը գունատ դեմքով ու դեռևս չմարող հույսով նայեց դիմացինի աչքերի մեջ. ոստիկանի տխուր հայացքը տվեց զարհուրելի պատասխան։

_Արփի՜, ո՜չ,_արցունքները ցայտեցին աչքերից, նա հրեց ոստիկանին ու մոտեցավ քրոջը, ծնկի եկավ նրա առաջ։ Դողացող ձեռքերով ետ արեց նրա երկար մազերը, որ տեսնի դեմքը։ Ձեռքերը արյունոտվեցին։ Արփիկի աչքերը փակ էին։

_Արփի՜կ,_գոռաց Նարեկը։

_Ի՞նչ է եղել աղջկա՛ս։

Երիտասարդը լսեց հոր ձայնը։ Խե՜ղճ մարդ… Նա՛ չի՛ դիմանա՛… Հայրը չպիտի տեսնի Արփիկին։ Նարեկը վազեց հորը ընդառաջ։ Ինչպե՞ս պիտի ասի․․․ ի՛նչ պիտի ասի․․․ Դուրս նետվեց տնից։

_Ի՞նչ է եղել Արփիկին։

_Հայրի՛կ, կանգնի՛ր… մի՛ գնա՛…

Նարեկը կտրեց հորը ճանապարհը։ Կանգնեց աստիճանների վրա։ Բռնեց նրա ուսերից։

_Ու՞ր է աղջիկս,_հուզված ասաց Յոհաննեսը,_ինչու՞ էիր գոռում։ Ես ուզում եմ տեսնել…

_Հայրի՛կ չգնա՛ս։

Նարեկը գրկեց հորը։

_Պապա՛, մի՛ գնա՛ մեջ,_որդին այլևս չէր թաքցնում հորից արցունքները։

_Բա՛ց թո՛ղ… ես պիտի՛ տեսնեմ երեխուս… ի՞նչ է պատահել, որ չես թողնում մտնեմ…

Նա դիմադրում էր ու աշխատում ազատվել որդու բազուկներից։ Բայց որդին ավելի ուժեղ էր սեղմում։

_Հայրի՛կ, Արփին էլ չկա։

_Ի՞նչ ես ասում…չե՛մ հասկանում… ինչպե՞ս… ի՞նչ է պատահել… չե՛մ հավատու՛մ… զավա՛կս․․․ իմ Արփիկը՞… ո՛չ… երբե՛ք…

Յոհաննեսին թվաց, թե ոտքերի տակ հող չկա, թուլացած ընկավ որդու գիրկը։


Читайте также
Месяц назад я рассталась с парнем. Чтобы вытащить меня из депрессии, подруга предложила терапию из пяти свиданий. Первое свидание сорвалось, на втор...
Жизнь Гарри Поттера, ощутившего на себе всю тяжесть предательства и клейма жадного до славы убийцы, трагично обрывается в Отделе Тайн. Но на этом ег...
За две недели до свадьбы пропадает невеста – Люся Большакова. Подруга Люсиной матери, давняя знакомая частного детектива Татьяны Ивановой, нанимает ее...
Экстремисты с помощью беспилотников разбомбили перрон железнодорожного вокзала в одном из дагестанских городов. Погибли люди. В ходе расследования ФСБ...
Կյանքը հարուստ է անակնկալներով։ Ոչ մեկը չի կարող գուշակել կամ ստույգ ասել, թե հաջորդ վայրկյանում ինչ է կատարվելու․ կապվա՞ծ է արդյոք այդ իրադարձություն...
Կարճ պատմություն չնախատեսված զգացմունքների մասին․․․ կարելի՞ է արդյոք նախատեսել զգացմունքները ու հրամայել սրտին։...
Ավանդական սկզբունքներ․․․ ոտնահարված արժեքներ․․․ Հետաքրքիր պատմություն, որ ծագեց մի անդարձ քայլից հետո։ Արդյոք կա՞ պատասխանատվություն․․․ Ամեն մեկը ինքն...
Դասական պատմություն սիրո և հավատարմության մասին, որը չունի ստույգ ժամանակ, քանի որ պայմաններն ու զգացմունքները վեր են ժամանակից ու հանգամանքներից։Ֆելո...
Կան զգացմունքներ, որ արյան մեջ են ու չեն ջնջվում։ Պատմություն նրա մասին, ինչպես հանգամանքները ստիպում են վերականգնվել արմատախիլ եղածին․․․ վերականգնվել...
Խոսք, որ բխում է վառված սրտի խորքից։ Բառեր, որ չեն կարողանում արտահայտել ամբողջ ցավը ու կատարվածը համարում պատիժ։...
Փոքրիկ պատմվածք գրված նամակի տեսքով։ Խոսքեր որ ծնվել էին վաղուց, բայց արտահայտություն գտան միայն կյանքի հարվածներից հետո․․․ կամ ընդհակառակը․․․ հենց այ...
Անցյալը անխախտ կապերով միացած է ներկայի հետ։ Ու ամեն քայլ կատարված անցյալում անդարձ հետևանքներ կունենա ապագայում։ PDF-формат издания не отображает исп...