Читать Խնդուն օրերի թույնը բոսոր - Էդուարդ Գրիգորյան

Խնդուն օրերի թույնը բոսոր

На данной странице вы можете читать онлайн книгу "Խնդուն օրերի թույնը բոսոր" автора Էդուարդ Գրիգորյան. Общий объем текста составляет эквивалент 75 бумажных страниц. Произведение многоплановое и затрагивает разнообразные темы, однако его жанр наиболее вероятно можно определить как современная зарубежная литература. Книга была добавлена в библиотеку 31.01.2024, и с этой даты любой желающий может удобно читать ее без регистрации. Наша читалка адаптирована под разные размеры экранов, поэтому текст будет одинаково хорошо смотреться и на маленьком дисплее телефона, и на огромном телевизоре.

Краткое описание

Վիպակի հերոսը գրող է, բռնադատվածների ժառանգ։ Գրականագետ պապին անվերադարձ տարել են 37-ին, գեղանկարիչ հորը, պատերազմն ավարտելուն պես, աքսորել` ստալինյան ճամբարներ։ Նրա ոգին ընդվզող է, ապստամբ։ Գրում է պատմվածքներ, որոնք ոչ մի կերպ չեն համընկնում սովետական երկրի գաղափարախոսության հետ: Նա գիտակցում է, որ իր գլխին սպառնալիք է կախված և, ամենայն հավանականությամբ, չի կարողանալու խուսափել հոր և պապի ճակատագրի կրկնությունից, հավելումս` նրա առջև բարդ ընտրություն է՝ սիրելի աղջկա հետ առնչվող.– Անձնատուր լինել սիրոն և սուզվել մարդկային գոյության առօրյայի մե՞ջ, թե՞ շարունակել սեփական ազատության որոնումը։ Առաջին հայացքից այս պարզ թվացող սյուժեն, ծառայում է`որպես պատմվածքի իրական բովանդակության շրջանակ, ճշմարիտ ազատության խորը ուսումնասիրություն, նրա իմաստի, էության որոնման փորձեր, մտորումներ հավերժական էքզիստենցիալ թեմայի վերաբերյալ, և այն գնի, որը մարդը պատրաստ է վճարել նրա ձեռքբերման համար:

Книга Խնդուն օրերի թույնը բոսոր онлайн бесплатно


Կրա՛կ կա սրտիս մեջ, կրակ կա,

Հրդեհ է՝ վառվում է հրկեզ…

Եղիշե Չարենց


I


Մենք ընդառաջ էինք գնում միմյանց ուրախ, վստահ և վսեմ քայլերով։ Մենք ընդառաջ էինք գնում միմյանց, նախօրոք որոշված ու պայմանավորված փողոցով։ Մենք ընդառաջ էինք գնում միմյանց, միմյանց հանդիպելու անառարկելի միտումով՝ ոգևորված իրար տեսնելու հզորագույն ներքին տենչով։

– Ողջո՜ւյն, Ժան։

– Ողջո՜ւյն, Աննա։

Անցնելով մյուս մայթ` ես Էռնեստ Հեմինգուեի նման թևանցուկ արի Աննային ու մայթի արտաքին կողը թողեցի ինձնից հետո, հետո թեքվեցինք աջ ու բարձրահարկերի` սառը, գունեղ շենքերի արանքից, սրճարանային անուշ բույրը դիպավ ռունգերիս, ու գլխի ընկա, որ նորից ստիպված եմ լինելու սառնարանից թռցնել պառավիս ձվերն ու աղ դրած պանիրը, մինչև գյուղից որևէ բան ստանալս՝ «թռցնել»-ն այստեղ, ամենայն հավանականությամբ, արտահայտչական ձև է, քանզի պառավս շատ լավ տեղյակ է այդ մասին և ներողամտաբար հանդուրժում է իմ հարկադրված ավազակությունը, մանավանդ որ, ես չափը երբեք չեմ անցնում։ Տան վարձը տվել ու ամաչելու ոչինչ չունեմ, իսկ դուռն ամեն անգամ ամուր, բանալիով փակելուց հետո, շատ որոշակի կերպով հոգիս լցվում է հաճելի այն ենթագիտակցությամբ, որ գոնե մեկ ամսով, այդ ուրիշի բնակարանում ապրելու իրավունքն ունեմ։ Գյուղից ստանալիք երկու գլուխ ոչխարի պանիրն ու մի տոպրակ կարտոֆիլը լիուլի ինձ կբավականացնի մինչև աշուն, այնպես որ, ապրելու միջոց կա։ Ես դեռ կարող էի վսատահ լինել և հույսս դնել թոշակիս վրա, եթե այսքան ձրիակերների, կեղծ խոստումների ու պորտվեյններով առատ սրճարանների արանքում, թոշակս երեք քառորդով բարձր լիներ՝ բայց լավ է լինել հոգով հարուստ, կյանքը նվիրել արվեստին, ընծայաբերման կարգով պատկանել Աննային ու, վերջին ռուբլիանոցի հոժար ծախսումով, հեռու-մոտիկ զգալ Էլիզաբեթ Թեյլորի պիրկ իգությունը երկու կեսարների անկողիններում։

Մենք քայլում էինք գլուխներս բարձր, առույգ, ձեռքներս գրպաններում ամփոփած, այնքան գեղեցիկ, այնքան բարեկազմ, այնքան երիտասարդ ու առողջ, որ գլխապտույտ առաջացնող խելահեղ բավականությունն այդ տարածվում, անցնում էր լեռներ ու ձորեր՝ ի լուր աշխարհի, որ թարմ օդի շփումը ծխախոտի ծխից չսևացած առողջ թոքերիդ ու Աննայի ո՛չ հանկարծակի, ո՛չ իմիջիայլոց, գայթակղիչ գոյությունը կողքիդ՝ պատահական երևույթ չէ՛ր։


– Սա պատմվածքի սկիզբ չէ, – ասաց իմ ծեր բարեկամ Դանիելյանը, – սկսել պատմվածքն այդպես անհեռանկար ձևով, դա փակուղի տանող ճանապարհ է, ավելի քան համոզված եմ, որ շարունակելու մտադրություն չունես, որովհետև այլևս գրելու բան չկա՝ ասենք թե, կարող ես քամել, լավագույն դեպքում, ևս մի երկու պարբերություն, ու թերևս վերջ, ասելիքդ ասված՝ միտքդ շարադրված, իսկ պատմվածք, որպես այդպիսին, չկա ու չկա։


Читайте также
Второй роман из серии "Дюжина викторианских детективов".Интерес к сокровищам времен войны за испанское наследство разгорается с новой силой спустя поч...
Книга про наших русских ребят, которые знают как воевать и как жить после неë.
Сборник стихов «Избранное».В книгу вошли стихи разных лет. Многие из них публиковались в других сборниках автора.«За пределами творения ещё целая безд...
Фраза «осознанное мышление» лишена смысла; ведь иначе следует признать, что существует и неосознанное мышление.Вы готовы это представить?Прочтите книг...