– Մի-ա-ա-ո¯ւ®
– Չյուչա, ձայնդ կտրի, – ասում եմ ես և մատս թափահարում եմ վրան£– Իջիր, – գոռում եմ£
Բայց նա չի իջնում, գլուխը թեքում, ուղիղ նայում է աչքերիս մեջ ու նորից՝
– Մի-ա-ա-ո¯ւ®
Այս անգամ աղիողորմ ու խղճահայաց£ Պարզ է, նրան իմ թույլտվությունն է պետք£
– Լավ, գլուխ մի տար, – ասում եմ ես£-Նստիր£
Եվ նորից նայում եմ ներքև, ուր թիթեղածածկ տներ են, տներին կից՝ տնամերձ այգիներ, այգիներում՝ անթիվ, անհամար դեղձենիներ՝ դեղին արդուզարդի մեջ կորած£ Մեր հարևանի տղան՝ Հովիկը, վազում է իրենց հորթի ետևից, երևի ուզում է գոմը գցել, բայց հորթը՝ դունչը բարձր, հիմարի պես փախչում է՝ պոչը օդում տնկած£ Հովիկը քիչ է մնում լաց լինի, որովհետև արևը գնացել, հասել է Կաղնախաչ բարձր սարին, ծառերի ու բլուրների ստվերները սկսում են երկարել, հետո երկինքը հանկարծակի գունատվում, դառնում է կապտամթավուն, նախիրը փոշի հանելով, բառաչելով գյուղ է մտնում£
– Բիժո¯ւմ, բիժո¯ւմ, – այգու այն կողմից լսվում է Հովիկի ձայնը£
Նա ձեռքը պարզած գնում է հորթի ետևից. ասես աղաչում է նրան, որ վերջապես լսի իրեն, կանգնի£ Արագ ցած եմ թռչում պատշգամբից և վազում փողոց՝ Հովիկին օգնելու£ Մի քանի քայլ դեռ չարած, իմ ականջին է հասնում ինչ-որ մեկի հեռավոր ձայնը.
– Աբի¯կ®
Ինձ են կանչում, թեպետ իմ անունն, իհարկե, ոչ թե Աբիկ է, այլ Հայրապետ£ Մեր կողմերում այդպիսի մանրունքներին չեն նայում£ Հայրապետը երկարաշունչ անուն է, ասում են, ու կրճատ՝ Աբիկ են կոչում£ Նորից են կանչում, ու ես շրջվում, նայում եմ այն կողմը, որտեղից գալիս է ձայնը£ Այնտեղ, ուր ձորերից ճանապարհը ոլոր-մոլոր ելնում, մտնում է գյուղ, ճանապարհի եզրին, մենավոր դեղձենու տակ մի բեռնատար է երևում, բեռնատարի մոտ՝ մի տղա ու մի աղջիկ£
Արևը հրաժեշտի իր հանգչող շողերով ոսկեզօծել է հեռավոր անտառները, իսկ ձորերում հետզհետե խտանում են ստվերները£ Մի պահ նայում եմ նրանց՝ այդ տղային ու աղջկան, բայց ճանաչել չեմ կարողանում£ Հովը խաղում է աղջկա շրջազգեստի հետ, որը, չգիտես ինչու ինձ այնպես է թվում, թե անպայման բաց վարդագույն է, իսկ տղան հանել է գլխարկը և երկար թափահարում է օդում՝ ինձ է կանչում£ Ճանաչել չեմ կարողանում ու զարմանում եմ նույնիսկ, թե ինչու են կանչում ինձ£ Որպեսզի արագ վազեմ՝ հանում եմ կոշիկներս, գուլպաներս խոթում եմ գրպաններս և կոշիկները ձեռքս առած՝ տների ու տնամերձ այգիների արանքով ընկած նեղլիկ կարճ ճանապարհով ոտաբոբիկ թռչում եմ դեպի այնտեղ, ուր կանգնել են տղան, աղջիկը և բեռնատարը£ Առջևում ձոր է, որով գարնանը, երբ սարերում հալչում է ձյունը, ափեափ լցված հոսում են պղտոր ու փրփրած ջրերը£ Ես վազքաթափով իջնում եմ ձորը£ Համարյա մի շնչում անցնում եմ այն, ոտքերս ցավեցնում են մանրիկ խճաքարերը, բայց ես դրան ուշադրություն չեմ դարձնում, վազելով գնում եմ£ Իսկ երբ արդեն ձորից ելել և բավականին մոտեցել էի մենավոր դեղձենուն, հանկարծակի կանգ առա, որովհետև ճանապարհի եզրին ոչ բեռնատար կար և ոչ էլ տղան, որ օդում թափահարում էր գլխարկը£