Թավշյա փափուկ բարձ - страница 4

Шрифт
Интервал


– Բայց ի՞նչ եք մեզ խոստանում, երբ գաք իշխանության։

– Խոստանում ենք բացել բոլոր ճանապարհները։


17.05.2018 թ.

Դասընկերների հանդիպում


Հանդիպում դպրոցում, 30 տարի անց։

– Քեռի, դուք մեր դասարանցի Վաչիկոյի հայրը չե՞ք։

– Ո՛չ, Վաչիկոն եմ։


21.09.2018 թ.

Վանա կատուն


Հիմնարկի պետ ամուսինը, երեկոյան ուշ գալիս է տուն, պառկում է թե քնի, կինը նկատում է, որ մեջքին քերվածքի թարմ հետքեր կան։

– Արա՛, էս ո՞վ է մեջքդ ճանկռել։

– Դեհ, գրասենյակս մի կատու էր մտել, նստել էր բազկաթոռին, չնկատեցի, նստեցի՝ ճանկռեց մեջքս։

Մի 2 օրից էլի կինը տեսնում է ամուսնու մեջքը ճանկռած ու նույն բացատրությունն է ստանում։

Մյուս օրը կինը գալիս է ամուսնու հիմնարկը, մտնում է նոր, ջահել ու շիկահեր քարտուղարուհու մոտ, ուշադիր զննում է երկար ու խայտաբղետ եղունգներն ու ասում.

– Աղջի, լսի՛ր հլա։ Մի անգամ էլ իմանամ ամուսնուս բազկաթոռին նստել ես, ինձանից չես պրծնելու, ա՛յ վանա կատու։


27.05.2018 թ.


Տատի, արի՜


Փոքրիկ թոռը տատին (մոր կողմից), հեռախոսով խնդրում է, որ տատը գա իրենց տուն ու մնա։

Տատը ասում է.

– Որ ձեզ լավ պահեք, կգամ ու կմնամ ձեզ մոտ։

Թոռն էլ.

– Տատի՛, մեզ լավ ենք պահելու, արի՜, արի՜…

Հայրը.

– Լակո՛տ, դու միայն քո տեղ խոսիր…


20.08.2018 թ.

Օլիգարխ թոռը


Օլիգարխ թոռը դիմում է նախկին կոմունիստական կուսակցության ղեկավար պաշտոն զբաղեցրած պապին.

– Պապի, հ՛ը, տեսա՞ր, 70 տարի հիմարացրիք ժողովրդին ձեր կոմունիստական գաղափարներով, բայց վերջում էլի կապիտալիզմը հաղթեց։

– Ա՛յ ախմախ, եթե 70 տարի ժողովրդին հիմարացած չլինենք, դժվար թե 10 տարում միլիարդատեր ու օլիգարխ դառնայիր։


21.08.2018 թ.

Խաչափուռի


Մի հայ Թիֆլիսում, փուռում խմորի մեջ պանրով, խաչաձև ծալած կարկանդակներ էր թխում։

Մի վրացի գալիս է ուտում, դուրն է գալիս։ Հարցնում է.

– Սա ի՞նչ ա։

Ասում է.

– Խաչ ա փուռի։

Վրացին առնում տանում է շուկայում վաճառելու։

Ով հարցնում է, թե դա ինչ է, ասում է. «Խաչափուռի, վրացական ազգային ուտելիք է»։


17.07.2018 թ.

Ձեռագիր


Ուսուցիչն ասում է. «Ինչպես գրում՝ այնպես էլ սովորեցնում եմ»:

Գրողն ասում է. «Ինչպես գրում, այնպես էլ ապրում եմ»:

 Բժիշկն էլ է ուզում մի բան ասել, բայց որոշում է լռել:


4.03.2018 թ.

Ինչու՞ են չոբան ասում


Հովիվին հարցնում են.

– Իսկ ինչու՞ են քեզ չոբան ասում:

– Որովհետև խորհուրդատուներս լրիվ ոչխար են:


03.07.2018 թ.

Անգլերեն սովորող հարսը


Հարևանուհին.

– Վարդու՞շ, էդ հարսդ ի՞նչ է կատվի պես մլավում։

– Չի մլավում, անգլերեն է սովորում։


10.02.2019 թ.

Դիպլոմը


Էրկու լոռեցի իրար հետ զրից են անըմ: Նրանցից մինը, որ շատ ա բողոքըմ վիճակից, էն մինը հարցընըմ ա.