– Ապո՜, որ էդքան բողոքավոր ես, հե գիդես վարչապետ աշխատելը զոռ գործ չի: Ա՜յ, օրինակ, դու, կարա՞ս վարչապետ աշխատես:
– Ա՛, խի՞ չեմ կարա՜լ, որ մի դիպլոմ էլ ինձ տան, խի՞ չեմ աշխատի՞լ, որ…
13.02.2019 թ.
Մի մարդ գնում է շուկա էշ առնելու։ Տեսնում է մի անատամ ալևոր կանգնած էշ է վաճառում։
Էշը դուրն է գալիս ու տիրոջը հարցնում է.
– Պապի՛, լա՞վ էշ է։
– Հա՜, հրեղեն էշ է, հրեղե՛ն։
– Իսկ չե՞ս ասի, ի՞նչ թերություններ ունի էշը, որ իմանամ։
– Ոչ մի թերություն, բայց միայն դուրսպրծած է:
Էս առնողն մտածում է. «դե էշա էլի, կին չեմ առնում հո, թող մեկ էլ դուրսպրծած լինի, դա չի խանգարի»։
Առնում է էշը, տանում տուն։
Հաջորդ օրը մի անզգույշ շարժումից էս էշը աքացի է տալիս նոր տիրոջն ու ատամները թափում։
Էս մարդը ջղայնացած գալիս է հին տիրոջ մոտ, թե.
– Ա՛յ պապի, բա ես չխնդրեցի՞, որ էշիդ բոլոր թերությունները ասես, իսկ դու էլ` թե միայն դուրսպրծած է։ Հիմա էս հայվանը ինձ առանց ատամ է թողել , քեզ ո՞նց հասկանամ։
– Տո՛, երեխա հո՞ չես, խի չգիտե՞ս, որ դուրսպրծածներից ամեն ինչ սպասելի է…
16.02.2019 թ.
Մի մարդ մի սիրուն, կարմիր խնձոր է վերցնում, որ ուտի։ Մի անգամ որ կծում է, էս կծած տեղից մի որդ է գլուխը հանում, թե.
– Ապեր, կարաս արխային ուտես, ԳՄՕ չի։
16.02.2019 թ.
Ամուսինը մարտի 8–ին 9 ծաղիկ է նվիրում կնոջը։
– Իսկ ինչու՞ 9 հատ,– հարցնում է կինը։
– Որպեսզի չմոռանաս, որ 8 –ից հետո 9 է գալու։
7.03.2019 թ.
Նոր տարվա կեսգիշերին Ձմեռ պապը, գլխարկին «Դուխով» գրած, երդիկով ու դատարկ ուսապարկով մտնում է լոռեցու տուն։ Էս լոռեցին լույսը վառում է, աչքերը չռած մոտենում է, շոյում պապի միրուքը ու ժպտալով հարցնում.
– Այտա՛, Նիկո՞լ, էդ դու՞ ես…
20.12.2019 թ.
Շները Չալոյին ասում են.
– Չալո ախպեր, ախր քո ինչի՞ն էր պետք էդ հեղափոխությունը. ոչ պաշտոն ստացար, ոչ էլ իներցիայով որևէ պարգև:
– Ա՛յ երախտամոռներ,– պատասխանում է Չալոն,– իմ խաթրու չէ՞, որ շաբաթներով քաղաքապետարանը աղբարկղները չի մաքրում ու դուք էլ կուշտ–կուշտ լափում եք:
03.02.2019 թ.
Թավշյա հեղափոխությունից հետո հովիվը մտնում է իր վրանը ու դիմում կնոջը.
– Ախչի՛, ուտելու բան կա՞, մի բան դիր ուտեմ, սոված եմ:
– Ա՛յ չոբան, քեզ քանի՞, քանի անգամ եմ ասել, ինձ ախչիով չդիմե՛ս,– զայրանում է կինը:
– Իի՜, բա ո՞նց դիմեմ:
– Քաղցր ասա. «իմ սարերի առաջին տիկին», դժվար է՞:
– Որ այդպես է, դեհ դու էլ ինձ այսուհետև կդիմես «պարոն ոչխարապետ»: