– Հա, խարտոցը առնում ենք ու ջանին ընկնում: Սրում ե՜նք, հա սրում: Մինչև քիթը չի փայլում:
– Ու՞մ եք սրում:
– Ու՞մ չէ բալա ջան, ինչը՛:
– Ինչը՞:
– Դէհ հա էլի, գերանդին:
– Իսկ գերանդին ինչի՞ համար եք սրում,– հարցնում է գունատված լրագրողուհին:
– Ո՞նց թե ինչ համար, որ խոտը հարենք, քանի դեռ անձրև չի եկել:
– Իսկ գենդերները՞:
– Ինչը՞…
– Գեն– դեր–նե–րը…
– Գեն–դերները՞:
– Հա՛:
– Էդ ի՞նչ է, բալա ջան:
Նոր միայն երիտասարդ լրագրողուհին հասկանում է, որ
Դավո պապի ողջ պատմությունը գերանդիների մասին էր:
– Է՜, եսիմ է՛, Դավո պապի, ես էլ չգիտեմ: Ե՞րբ է ձեր հաջորդ ավտոբուսը քաղաք մեկնում…
12.04.2019 թ.
Մուկուչ քեռին գյուղից եկել է քաղաք: Ծեծում է տասերորդ հարկի իր բարեկամի բնակարանի դուռը:
– Վա՜յ, բարով ես եկել Մուկուչ քեռի,– ասում է տանտերը,– էս ի՞նչ գործով ես եկել, ինչու՞ ես եկել:
– Դեհ ի՞նչ ասեմ, եկել եմ հիասթափեցնեմ՝ գնամ:
– Վահ՛, Մուկուչ քեռի, էդ ինչպե՞ս թե…
– Լավ, իջի՛ր պայուսակներս ներքևից բեր ասեմ. գյուղից համով մոթալի պանիր եմ բերել, թթի քաղցր դոշաբ, հոնի չտեսնված օղի, մեր են բակի սև խաղողի գինին, մի պարկ թարմ պոպոկ, թոնրի տաք հաց, միս ու նման բաներ էլի… Պայուսակներս ծանր էին, ձեր անտեր վերելակն էր չէր աշխատում:
– Հա էսա բերենք, Մուկուչ քեռի: Դու ներս արի, հանգստաց, հիմա կբերենք,– ու աստիճաններով ներքև են վազում տնեցիներով:
Մինչ Մուկուչ քեռին մի 2 բաժակ օղի խմելուց հանգիստ պառկում է բազմոցին, տանտիրոջ «դուխով» գլխարկը երեսին քաշում որ քնի, տնեցիք վրդովված ներս են թափվում.
– Մուկուչ քեռի՛, բա ու՞ր են պայուսակները, ներքևում ոչինչ չկա:
– Հը՛, հիմա տեսա՞ք…
– Էս ձե՞ռ էս անում,– Մուկուչ քեռի,– նեղանում է տանտերը:
Մուկուչ քեռին էլ թե.
– Բա չէ՜, բալա ջան, «Թավշյա հեղափոխություն» եմ ձեզ հետ խաղում:
…
Իհարկե Մուկուչ քեռին դատարկաձեռն չէր եկել, ուղակի տոթից ու հոգնածությունից շփոթել էր 9–րդ հարկը, 10–րդի հետ ու թողել էր պայուսակները ներքևի հարևանի տանը…
02.02.2019 թ.
Հայաստանի հանրապետական հոգեբուժարան: Քաղաք Իջևան: Համար 6 պալատ:
Նիկոլի թվից մի տարի անց:
Ներս են բերում նոր հիվանդի: Մտնում, լուռ նստում է երկաթե անկողնու ծերին ու կասկածելի հայացքով սկսում է զննել պալատն ու նրա միակ հիվանդին:
– Դու ո՞վ ես, իմ ազիզ ախպեր,– լռությունը ընդհատում է խրոնիկ ալկոհոլիզմից բուժվող Վաչիկը:
– Ես ամենայն հայոց վարչապետն եմ,– ցածր ձայնով խոսում է նոր հիվանդը:
– Իի՜, խաբում ես, այ ախպեր:
– Չեմ խաբում:
– Արա՛, ո՞նց չես խաբում, էս կողմ նայիր, այ հենց նոր մեր ախպեր Նիկոլը հեռուստացույցով լայվ մտավ: Նայի՛ր, նայի՛ր ուղիղ եթեր է,– ու ձեռը մեկնում է հեռուստացույցի ուղղությամբ: