Читать Որդանց որդյաց - Ваграм Оганджанян

Որդանց որդյաց

На данной странице вы можете читать онлайн книгу "Որդանց որդյաց" автора Ваграм Оганджанян. Общий объем текста составляет эквивалент 20 бумажных страниц. Произведение многоплановое и затрагивает разнообразные темы, однако его жанры наиболее вероятно можно определить как юмор и сатира, юмористическое фэнтези, сказки. Книга была добавлена в библиотеку 21.04.2025, и с этой даты любой желающий может удобно читать ее без регистрации. Наша читалка адаптирована под разные размеры экранов, поэтому текст будет одинаково хорошо смотреться и на маленьком дисплее телефона, и на огромном телевизоре.

Краткое описание

«Որդանց որդյաց»՝ սա պարզապես որդերի մասին պատմվածք չէ։ Սա փայլուն հեգնանք է մարդու քաղաքակրթության մասին՝ իշխանության կառուցվածքից մինչև հասարակական հիերարխիա, կոռուպցիա, ագահություն ու փառասիրություն։ Վարպետորեն գրված սատիրիկ պատմվածքը՝ ալեգորիկ կերպարներով, ցույց է տալիս, թե ինչպես է ցանկացած «պարտեզ» դառնում քայքայման շեմին, երբ դրա ղեկավարները ապրում են լափելու ու տիրելու գաղափարախոսությամբ։

Պատմությունը ընթերցողին ծիծաղ է պատճառում, բայց միևնույն ժամանակ մտորելու տեղիք է տալիս։ Ընթերցողը կհանդիպի խորհրդանշական կերպարների՝ Առաջնորդ, Հաջորդ, Հետնորդ, Ճըճոն, Որդան պապին և իհարկե՝ քաջազուն որդուկի, որոնք ամբողջացնում են հասարակության բոլոր շերտերի կատակերգական ու միևնույն ժամանակ՝ տխուր պատկերը։

Սա գիրք է՝ բոլոր նրանց համար, ովքեր սիրում են խոր, սուր, հումորային, բայց միաժամանակ՝ խորը փիլիսոփայական ու սոցիալ-քաղաքական գրականություն։

Խորհուրդ է տրվում կարդալ՝ հատկապես մտածող ընթերցողներին։

Книга Որդանց որդյաց онлайн бесплатно


«ՈՐԴԱՆՑ ՈՐԴՅԱՑ»

Մաս I

1

«Եվ այսպես, առաջին օրը ստեծվեց հողն ու երկինքը և հողը բաժանվեց երկնքից: Երկրորդ օրը ստեղծվեց խոտն ու ծառը և դա լավ էր: Երրորդ օրը ստեծվեցին տերևները ծառի վրա: Չորրորդ օրը ստեղծվեցին ծաղիկները և նրանք փայլում ու բուրում էին: Հինգերորդ օրը ստեղծվեցին խնձորը, տանձը, սալորը ու նման շատ համեղ մրգեր: Եվ ահա, վեցերորդ օրը ստեղծվեցին որդերը, որպեսզի ուտեն այդ մրգերը ու տիրեն պարտեզին: Իսկ յոթերորդ օրը, չգիտեմ ինչու, ստեղծվեցին թռչունները, որ հարամեն մեր երջանկությունը»,– կարդաց հայր որդը ու շրխկոցով փակեց գիրքը:

Պստիկ որդը ցնցվեց շրխկոցից: Մի պահ լռեց ու հարցրեց.

– Հայրի՛կ, իսկ խնձորները շա՞տ են համեղ:

– Օ՜, իհարկե զավակս նրանք շատ համեղ ու քաղցր են:

– Եվ, անգամ մեծ են, որ կարելի է ուտե՜լ, ուտե՜լ, ուտե՞լ…

– Այո, այո, այնգան մեծ են, որ շատ երկար ժամանակ կարելի է ուտել, անգամ կարելի է ապրել նրա մեջ:

– Իսկ տանձի՞:

– Տանձի մեջ նույնպես:

– Նա էլ համե՞ղ է:

– Իհարկե, տանձը ավելի համեղ է, քաղցր ու հյութալի: Տանձի մեջ ապրելը դրախտ է, այսինքն շատ հաճելի ու աննման տեղ:

– Հայրիկ, իսկ ինչու՞ մենք չենք ապրում տանձի, խնձորի կամ սալորի մեջ, այլ ապրում ենք աթարի մեջ:




– Հըմ… Դեհ, գիտես որդիս, կա այսպիսի մի հասկացողություն, հայրենիք է կոչվում…

Փոքրիկ որդը զարմացած նայեց հորը: Տարեց որդը փռթկացրեց ծիծաղից ու ասաց.

– Դա կատակ է իհարկե ընդամենը, մի հին, շա՜տ հին անեկդոտ հիշեցի: Մեր հայրենիքը իրականում պարտեզն է, ծառերն ու մրգերը, մրգերի հյութը:

– Բայց ինչու՞ մենք ապրում ենք գոմաղբի մեջ, – նորից կրկնեց իր հարցը որդին:

– Որովհետև, որդի՛ս, պարտեզին ու ծառին հասնելու ամենից կարճ ճանապարհը, որդերի համար, դա գոմաղբն է: Մի օր կգա պարտեզապանը ու գոմաղբի հետ միասին մեզ կտանի պարտեզ, ծառերի ու մրգերի մոտ: Եվ դա կլինի մեր կյանքի ամենից երջանիկ օրը:

– Ի՞նչ երջանկություն, երբ ընկերներ չունեմ, – թախծոտ ասաց փոքրիկ որդը, – երբ չկան ինձ նման փոքրիկ որդեր՝ ում հետ կարելի է խաղալ ու զվարճանալ:

– Պարտեզում շատ, շատ որդեր կլինեն, մի հուզվիր, – հանգստացրեց հայրը:

– Ու բոլորը ստեղծվել են վեցերորդ օրը:

– Ոչ իհարկե, – խորամանկորեն ժպտաց հայրը, – այդ մասին ևս գրված է «Որդանց որդյաց»–ում, ահա լսի՛ր:

Հայր որդը նորից բացեց գիրքը ու կարդաց.

– Նախ ստեղծվեց Առաջնորդը…

– Առաջնորդը՞, – ընդհատեց փոքրիկը:

– Այո, այո՛, Առաջնորդը, այդպես էլ գրված է գրքում: Այսինքն՝ առաջին որդը, պա՞րզ է:

– Պարզ է, – գլխով արեց որդին:

– Առաջնորդը ծնեց Հաջորդին, – շարունակեց, – Հաջորդը ծնեց Հետնորդին, իսկ Հետնորդը ծնեց բոլոր ժառանգորդներին:


Читайте также
Рассказы в юмористическом жанре, про Ивана Кузьмича скромного служащегоМежзвездного Бюро Потерянных Вещей.
В мире, где магия живёт бок о бок с обычными людьми, находится легендарная Академия Тайных Дарований – заведение, где подростки со сверхспособностями...
– Настя Афанасьева, собственной персоной. Снова пришла просить помощи? – торжественно протягивает Бесо, подходя ближе. – Мне больше некому помочь, – с...
Те, против кого я сражался, те, с кем вместе я сражался – все против меня!Меня жаждут прикончить брианские аборигены, меня хочет расстрелять Служба на...
Эта книжка – сборник остроумных басен с участием животных, написанных с юмором и глубоким смыслом. Автор поднимает темы современности: политику, справ...
«Бархатная мягкая подушка» – сборник юмористических и сатирических миниатюр, анекдотов и наблюдений о жизни, где автор с улыбкой вскрывает абсурд, дво...
Размышления автора о жизни, о дружбе, о родине, о семейных и человеческих ценностях в контексте времени. Это не только философские размышления, но пра...
Доброе утро – сборник лирических, патриотических и сатирических стихотворений, в которых звучит голос времени, народа и души. Эта книга – сила для тех...
Трогательный дневник отца, который стал для своей маленькой дочки одновременно и мамой, и папой. В этих искренних заметках – живые сцены детства, перв...
«Элегия души» – это тонкий лирический сборник, наполненный глубокими размышлениями о жизни, любви, вере и предназначении человека. Каждое стихотворени...
«Прощай Запад» – уникальное произведение, основанное на личных воспоминаниях автора, раскрывающее внутренний мир военного инженера советской армии, сл...
Книга «На пути к звёздам» – это увлекательное путешествие по воспоминаниям и размышлениям автора о жизни, службе и судьбе. Проникновенные истории о др...