Читать Փոքրիկ ծիրանենին - Ваграм Оганджанян

Փոքրիկ ծիրանենին

На данной странице вы можете читать онлайн книгу "Փոքրիկ ծիրանենին" автора Ваграм Оганджанян. Общий объем текста составляет эквивалент 10 бумажных страниц. Произведение многоплановое и затрагивает разнообразные темы, однако его жанры наиболее вероятно можно определить как классическая проза, историческая литература. Книга была добавлена в библиотеку 15.06.2025, и с этой даты любой желающий может удобно читать ее без регистрации. Наша читалка адаптирована под разные размеры экранов, поэтому текст будет одинаково хорошо смотреться и на маленьком дисплее телефона, и на огромном телевизоре.

Краткое описание

Սրտառուչ պատմություն բարեկամության, իմաստության և ճակատագրական որոշումների մասին։

Կենսուրախ Սպահանի ֆոնին հանգիստ զրույց է ծավալվում մեծ շահ Աբբաս I-ի և նրա հին ընկերոջ՝ հայ վաճառականի, դարավոր իմաստության և ազնվականության կրողի միջև։ Հարմարավետ տանը, ծիրանի ծառի ստվերի տակ պարզ հանդիպման միջոցով բացահայտվում են մարդկանց, համեստության, ուժի և մարդկային հոգու մասին խորը մտորումներ։

Այս պատմությունը ոչ միայն պատմական իրադարձությունների գեղարվեստական վերաիմաստավորում է, այլև հարգանքի տուրք հայ ժողովրդին, նրանց քրտնաջան աշխատանքին և մշակութային առաքելությանը Պարսկաստանի ճակատագրում։ Կենսուրախ լեզուն, նուրբ փիլիսոփայական ենթատեքստը և փոխաբերական ուժը ստեղծագործությունը դարձնում են հատկապես արժեքավոր մտավոր արձակի և պատմական մանրանկարչության սիրահարների համար։

Книга Փոքրիկ ծիրանենին онлайн бесплатно


Փոքրիկ ծիրանենին


      Աշնան մի խաղաղ ու պայծառ օր, կեսօրին, Սպահանի ծայրամասում գտնվող բավականին համեստ ու սիրուն երկհարկանի տան մոտ մի սևատարազ հեծյալ հայտնվեց: Նա ճարպկորեն իջավ ձիուց ու մտրակի կոթի ծերով սկսեց ծեծել նախշավոր երկաթներով ձգած, շքեղ, փայտե դարպասի դուռը:

Դուռը բացեց ճերմակահեր, ազնվական դիմագծերով, արծվաքիթ, բարձրահասակ, տարեց տանտերը: Ծերունին խոնհարվեց նրան ու ջերմորեն ողջյունեց հյուրին:

Սևաչյա, թուխ, երկար և սուր բեղերով հյուրը իր սուր հայացքով ուշադիր զննեց վաղեմի բարեկամին և թեթևակիորեն ողջագուրվեց նրան, շշնջալով.

– Միշտ ինձ հաճելի է քեզ տեսնել ողջ ու առողջ, եռանդուն վիճակում:

Ծերունին կողմ քաշվեց, աջ ձեռը սղմելով կրծքին, նորից խոնհարվեց.

– Օ՜, տիրակա՛լ, ինձ համար առավել ևս հաճելի է քեզ տեսնել իմ նոր օջախում,– ու հրավիրեց հյուրին ներս մտնել, ուղեկցելով նրան դեպի իր տան շեմը:

– Առաջին անգամ եմ քո նոր օջախում,– շարունակեց սևատարազ հյուրը, որը բավականին ջահել ու ամրակազմ էր և նրա ամեն մի շարժուձևից զգացվում էր, որ հասարակ մարդ չէր, թեկուզ փորձում էր այդպիսին ձևանալ:

Եվ իրոք, ոչ ոքի մտքով անգամ չէր անցնի, որ այդ պարզ ու հասարակ հանդերձանքի տակ թաքնված է հենց ինքը, Պարսկաստանի ահեղ ու իմաստուն տիրակալ Շահ Աբբաս Առաջինը:

Ծերունին, որը այդ տարիներին հայտնի վաճառական էր, կամաց–կամաց ետ էր քաշվել առևտրական մեծ գործերից, ճանապարհորդություններից, իր տեղն ու գործերը զիջելով իր միակ որդուն, որը շարունակում էր իրենց տոհմական գործը, գտնվելով ներկա պահին Հնդկաստանում:

Նա Շահ Աբբասի վաղեմի ծանոթն ու բարեկամն էր: Իրենց ծանոթության առաջին իսկ օրից շահը չէր դադարում հիանալ տարեց, իմաստուն ու մեծահոգի հայ վաճառականով, գտնելով, որ մեծահոգությունը հազվադեպ երևույթ է վաճառականների համար: Սակայն երբեմն հանդիպելով այլ հայ վաճառականների հետ, ժամանակի ընթացքում, ասես թե սկսում էր փոխել իր կարծիքը, երբեմն շեշտելով ինքն՝ իրեն. «Չէ, հայերը ուրիշ են, նրանք այս երկրի աղն են, առանց նրանց ամեն ինչ կորցնում է իր համն ու հոտը»…

Առանձին ջերմությամբ էր հիշում Շահ Աբբասը, թե ինչպես նա Ջուղայի առևտրականներին, ձմռան մի օր, երբ առաջին անգամ նրան դիմավորեցին, ճաշկերույթի ժամանակ ասաց, որ իր սիրտը սունկ է ուզում, գիտակցելով, որ նրանք ոչ մի տեղից սունկ չէին կարող գտնել, առավել ևս ձմռանը:

Բոլորից հնարամիտը, իր վաղեմի առևտրական բարեկամն էր, որ առաջարկեց ընկերներին, սնկի փոխարեն, սեղանին դնել շահի համար ոսկե սկուտեղի վրա լիքը ոսկի: Շահը ապշած ու հիացած էր այդ հնարամիտ քայլից, անգամ նախանձեց հայ առևտրականներին, չարացավ, որ սրանք, այս հայերը, կարող էին այդպիսի շռայլություններ թույլ տալ: Իսկ իրենց քաղաքը, Ջուղան ավելի զարգացած, ավելի հարուստ քաղաք էր, քան Պարսկաստանի որևե քաղաք, որը ևս նախանձանքի մեծ ալիք բարձրացրեց նրա հոգում:


Читайте также
Постапокалипсис. «Новый мир» который убивает. Крепость «Застава», новые беженцы, мы обязательно должны остаться здесь, монстры, и нет ничего лучше ста...
В книге «Покой в Движении: Преодоление стресса через прогрессивную мышечную релаксацию» собраны практические рекомендации для тех, кто хочет вернуть с...
Марат Алтаев жил себе спокойно, пока у собственного порога не встретил решительную и дерзкую девицу. Она остра на язык и ошеломительно красива. Таких...
Дослужившись до высокого звания, я никогда не думал, что смогу влюбиться. В девчонку, годящуюся мне в дочери. Никогда не думал, что могу пропасть от л...
Проникновенный рассказ о дружбе, мудрости и судьбоносных решениях.На фоне яркого Исфахана разворачивается неспешная беседа между великим Шахом Аббасом...
Добро пожаловать в мир умных, колючих и остроумных басен, где под маской зверей скрываются человеческие слабости, пороки и абсурды. Автор с редким мас...
Размышления автора о жизни, о дружбе, о родине, о семейных и человеческих ценностях в контексте времени. Это не только философские размышления, но пра...
Трогательный дневник отца, который стал для своей маленькой дочки одновременно и мамой, и папой. В этих искренних заметках – живые сцены детства, перв...
«Прощай Запад» – уникальное произведение, основанное на личных воспоминаниях автора, раскрывающее внутренний мир военного инженера советской армии, сл...
«Որդանց որդյաց»՝ սա պարզապես որդերի մասին պատմվածք չէ։ Սա փայլուն հեգնանք է մարդու քաղաքակրթության մասին՝ իշխանության կառուցվածքից մինչև հասարակական հ...
«Бархатная мягкая подушка» – сборник юмористических и сатирических миниатюр, анекдотов и наблюдений о жизни, где автор с улыбкой вскрывает абсурд, дво...
Книга «На пути к звёздам» – это увлекательное путешествие по воспоминаниям и размышлениям автора о жизни, службе и судьбе. Проникновенные истории о др...